Skip to main content

Հրшզենային վնասվածքով զինվոր է տեղափոխել Երևան | Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ | Ադրբեջանի իշխող կուսակցությունը քննադատել է Էրդողանի գլխավոր խորհրդականի և նրա կուսակցության պատգամավորների հայտարարությունները | ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան | 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում | Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալшնքի տակ․ հայտարարություն | Yandex Armenia-ն շարունակում է վերականգնել ծառայությունների աշխատանքը | Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց | «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար | Ինչ է քննարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Իրանի դեսպանի հետ

Լրահոս

Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը դժգոհ է իր ներկայիս աշխատավարձի գնողունակությունից և կարծում է, որ պետական ու համայնքային պաշտոնյաների վարձատրությունը պետք է համապատասխանի նրանց կատարած աշխատանքին և կրած պատասխանատվությանը։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին` արդյոք դժվար է ապրել ստացած աշխատավարձով։

«Եթե նկատի ունեք այն գումարը, որը ես հիմա ստանում եմ, նույն գնողունակությունը և այն կարիքները, որոնք այդ աշխատավարձը փակում էր, օրինակ, երկու տարի առաջ կամ մի տարի առաջ, այսօր արդեն այդ կարիքները կա՛մ չի փակում, կա՛մ ավելի դժվարությամբ է փակում»,– ասաց փոխքաղաքապետը։

Նա ընդունեց, որ գնաճի հետևանքով քաղաքացիների գնողունակությունը նվազել է։

«Ես ձեզ շատ անկեղծ ասացի։ Ասացիք՝ այսօր դուք դրա կարիքը զգո՞ւմ եք, ասացի՝ այո՛, զգում եմ։ Թեպետ գնաճն էլ տնտեսական աճի նշան է»,– հավելեց Գրիգորյանը։

Փոխքաղաքապետի խոսքով՝ իր ընտանիքն ապրում է բացառապես այն եկամուտներով, որոնք արտացոլված են իր հայտարարագրում։ Նա վստահեցրեց, որ այլ աղբյուրներից լրացուցիչ եկամուտ չունի։ Ըստ Գրիգորյանի` նախկին իշխանություններն աշխատավարձի բարձրացման հարց չեն բարձրաձայնել, քանի որ միայն իրենց պաշտոնական աշխատավարձով չեն ապրել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև