Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը արծաթե մեդալներ են նվաճել Լաս Վեգասում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Սամվել Տերտերյանը բրոնզե մեդալի համար կպայքարի Եվրոպայի գործող չեմպիոնի հետ։
72 կգ քաշային Տերտերյանը եզրափակիչում զիջել է ղազախ մրցակցին, իսկ 82 կգ քաշային Պետրոսյանը՝ իրանցի ըմբիշին։
Մեկ այլ հայ մարզիկ՝ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը, բրոնզե մեդալի համար կպայքարի Եվրոպայի գործող չեմպիոն հունգարացի Լևանտե Լևայի հետ։


















































