Skip to main content

Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանն ազատազրկվեց | Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով | Այո, ինձ ՔՊ-ից առաջարկել են պայմանավորվել, բայց ես պայմանավորվելով համայնքապետ չեմ դառնալու. Դավիթ Համբարձումյան | ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում աննախադեպ իրավիճակ է. կալանքի տակ են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները. Տոնոյան | Դիմել ենք ՍԴ, ՄԻԵԴ, վիճարկելու ենք ընտրության արդյունքները. Իվետա Տոնոյան | Հիմա պետք է ընդդիմության անելիքը լինի մարդկանց բացատրելը, թե ինչքան վատն է նոր Սահմանադրության նախագիծը մեր երկրի համար. Սերժ Սարգսյան | Լևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը | Նոր Սահմանադրության նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. Սերժ Սարգսյանը մեջբերել է Վարդան Պողոսյանին | Դատախազությունը պահանջում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջnցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Թրամփի ուղին տարածաշրջան բաժանարար գծեր դնի, ապա ՝ դատապարտված է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդարությունը մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան | Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն | Դատախազին հաղորդում եմ տալու, արտահերթ նիստ ենք նախաձեռնել, ՔՊ-ականները չկան, սա մեծ ապօրինություն է. Ղազարյան

Լրահոս

ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան

ՀՀ կառավարական միակ ինքնաթիռը (Airbus A319 ACJ), որը մայիսի 6-ին տեխսպասարկման աշխատանքների իրականացման համար Երեւանից թռել էր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, 5 ամիս անց՝ հոկտեմբերի 9-10-ի գիշերը, վերադարձել է Հայաստան, գրում է Hetq.am-ը:

1998 թ. արտադրված Airbus A319 ACJ ինքնաթիռը (գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701»), որը սովորական Airbus A319-ի բիզնես դասի տարբերակն է, Հայաստանում շահագործվում է 2007-ից: Այն պատկանում է պետությանը: Մինչեւ 2018 թ. օդանավը գտնվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում, ինչից հետո ամրացվեց Քաղավիացիայի կոմիտեին:

2007-2013 թթ. օդանավը շահագործում էր «Արմավիան», 2013-2014 թթ.՝ «Էյր Արմենիան», 2014-2023 թթ.՝ ՔԱԿ-ին ենթակա «Ավիաուսումնական կենտրոն» պետական ՓԲԸ-ն, իսկ 2023-ի սեպտեմբերից՝ «Ֆլայուան Արմենիան»:

Տեխսպասարկման նպատակով ժամանակ առ ժամանակ շարքից դուրս գալը բնական տեխնիկական գործընթաց է ավիացիայում: Բայց դժվար է հիշել, թե Հայաստանում շահագործվելիս այս պետական բորտը մեկ էլ երբ է տեխնիկական պատճառներով այսքան երկար ժամանակ բացակայել երկրից:

Օրինակ՝ 2020 թ. մայիսին ՀՀ պետական ինքնաթիռն այս նպատակով գտնվում էր Պրահայում: Նույն տարվա օգոստոսին օդանավը մեկնել էր չեխական Օստրավա, որտեղ ներկվել էր նոր գույներով: Դա պետությանն արժեցել էր մի քանի տասնյակ հազար եվրո: Կրկին տեխսպասարկման նպատակով ինքնաթիռը Պրահայում էր 2022-ի ապրիլի 14-ից մինչեւ մայիսի 20-ը: 2025-ին էլ օդանավը Պրահայում էր մայիսի 10-29-ին:

Ինչպես տեսնում ենք, այս անգամ օդանավը տեխսպասարկում է անցել ոչ թե Չեխիայում, այլ Բուլղարիայում (Հայաստանում նման աշխատանքների համար համապատասխան պայմաններ չկան):

Այս բորտի բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնյաները, առաջին հերթին՝ վարչապետն ու նախագահը, օգտվում են մասնավոր փոխադրողների ծառայություններից, քանի որ Airbus A319-ը, ինչպես ասվեց, միակ պետական ինքնաթիռն է:

Այս տարի, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն օգտվել է կանոնավոր ուղեւորափոխադրումներ կատարող ավիաընկերություններից. այս պարագայում կա՛մ նրա եւ նրան ուղեկցողների համար պարզապես նստատեղեր են պատվիրվել (ի թիվս շարքային ուղեւորների), կա՛մ էլ նրա պատվիրակության կարիքների համար ամբողջ օդանավ է վարձակալվել (ինքնաթիռները վարձակալվել են հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունից), երրորդ դեպքում վարձակալվել է բիզնես ջեթ, որի սեփականատերը նույն «Ֆլայուան Արմենիան» է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև