Skip to main content

Փաշինյանը խաղաղություն հաստատելու կեղծ քողի տակ հանրությանն է հրամցնում իր ավտորիտար կառավարումն արդեն սահմանադրական մակարդակով ամրապնդող մի տեքստ, որը հավերժացնելու է նրա միապետական իշխանությունը․ Ռոբերտ Քոչարյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի | Այսօրվա հայաստանյան մթնոլորտը կարելի է կոչել արհեստական բարոյականություն, բայց հենց այս վիճակո´ւմ ենք մենք ստիպված լինելու կայացնել բարդագույն, ճակատագրական ու պատմական որոշումներ․ Վահե Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի | ՈՒՂԻՂ. Նոր մանրամասներ Սամվել Կարապետյանի գործից | Երևանում պայթյnւն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում․ կա վիրավnր | Դավիթ Համբարձումյանի գործը Վճռաբեկ դատարանում լուծվել է միջինից 14 անգամ ավելի արագ. Ռուբեն Մելիքյան | ՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամուսիններ են ձերբակալվել թմրանյութ իրացնելու կասկածանքով | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանի դիմացից փախուստի դիմած անձը հայտնաբերվել է | Կրթահամալիրից 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ | Արևմուտքի պատկերացմամբ՝ Հայաստանի «եվրոպական ապագան» երկրում դիկտատnւրայի հաստատումն է. Տիգրան Աբրահամյան | Ալիևից շատ է ուզում. «Հրապարակ» | Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանն ազատազրկվեց | Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով

Լրահոս

Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Հայկական երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել, կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզյորով:

Ազատության հետ զրույցում Օլեգ Բելոզյորովը տեղեկացրել է, որ քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը:

Հանդիպմանը մասնակցել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նախօրեին արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հայտարարել է, որ Բելոզյորովը Հայաստան է ժամանել հայկական երկաթուղու օրակարգով:

Անցած շաբաթ ճեպազրույցում Բելոզյորովի առաջիկա այցի մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշակի հետևություններ կանենք էդ աշխատանքային քննարկման արդյունքներով:

Երևանն արդեն ամիսներ շարունակ հայտարարում է՝ երկաթուղիների կառավարման կոնցենսիոն պայմանագրի պատճառով Հայաստանը մրցակցային առավելություններ է կորցնում, և արևմտյան գործընկերները չեն ցանկանում ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթուղիներից օգտվել: Երևանն առաջարկում է, որ կառավարումը փոխանցեն և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի:

Վարչապետ Փաշինյանը պարբերաբար ընդգծում է՝ հարցը բարեկամական մթնոլորտում են ցանկանում լուծել, ռուսական կողմից արձագանքում են՝ կոնցենսիայի պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում կարող են պահանջել իրենց կատարած ներդրումների վերադարձը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև