Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում նախօրեին հրազենային վնասվածքով զինվոր է տեղափոխվել Երևան։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը NEWDAY.am-ին փոխանցեց, որ զինվորը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,- «Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
















































