Skip to main content

Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում | Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ | Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում | Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին | Հռոմի Պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է հայտնաբերվել. նա վիրահատվել է

Լրահոս

150 թուրք է ժամանել Երևան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանում է գտնվում շուրջ 150 թուրք գործարար, որոնք տեղավորվել են Երեւանի կենտրոնի հյուրանոցներում եւ այսօր մասնակցելու են տնտեսական ֆորումի։ Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք էկոնոմիկայի եւ ԱԳ նախարարությունների աշխատակիցների հետ։

Ասացին. «Մեր գերատեսչության կողմից կազմակերպված կամ մասնակցությամբ գործարար շրջանակներ ներառող միջոցառում այս օրերին տեղի չի ունենում: Հավելյալ տեղեկատվության համար դիմեք Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությանը»։

Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ Հայաստան ժամանած գործարարները Թուրքիայի արեւելյան եւ արեւմտյան հատվածներից են։ Նա չհերքեց այսօր անցկացվելիք ֆորումի մասին մեր տեղեկությունը։ Ինչո՞ւ հենց Թուրքիայից։ Հարցին Կիրակոսյանը հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ոչ Թուրքիան»։

Ապա նշեց, որ գործարարները գրանտային ծրագրի շրջանակում են եկել, իսկ ֆորումը հստակ օրակարգ չունի։ Ասաց, որ տարբեր ոլորտների գործարարներ են ժամանել՝ արդյունաբերության, տեքստիլի եւ այլն։ Հարցրինք` կառավարությունն առնչություն ունի՞ այդ ֆորումի հետ, Կիրակոսյանն ասաց՝ ոչ։ Ասաց, որ ֆորումին հաջորդող օրը՝ սեպտեմբերի 4-ին, Համալիրում ցուցահանդես է լինելու, որի բացմանը մասնակցելու է նաեւ նախարարը, իսկ ֆորումի ընթացքում հայ եւ թուրք գործարարները կապեր են հաստատելու եւ համագործակցության հնարավորություններ են քննարկելու։ Կիրակոսյանը նշեց նաեւ, որ ֆորումի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է Հայաստանի բոլոր գործարարներին, եւ շուրջ 120 հայ գործարար համաձայնել է մասնակցել հանդիպումներին ու համատեղ քննարկումներ անցկացնել։ Ֆորումը տեղի է ունենալու Երեւանի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև