Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը 2020-2023թթ. ռազմավարական առումով լուրջ առավելություն է ստացել. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նախկին որևէ ղեկավարման վերադարձ բացառված պիտի լինի մեր կյանքում». Բագրատ Սրբազան | ՈՒՂԻՂ.«Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն». քննարկում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էս վերջերս հարսանիքի էի, ու հարկ վճարողի կենացը չեմ խմել. գուցե դա են համարել ծանր հանցագործություն | Փուլ առ փուլ վերականգնվում է շենքերի ճարտարապետակամ դիմագիծը | Հովտաշատ գյուղում հրդեհ է բռնկվել փայտե տնակում | Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի․ Պատգամավորը դիմել է միջազգային մարմիններին | Երևանը կարդում է | «Նիկոլի վերջին ասուլիսը օվերտոնի մեծ ու փոքր պատուհանների մի խայտառակ սկվազնյակ էր՝ ստի և մանիպուլյացիայի պերեդոզով». Նաիրա Զոհրաբյան | «Ե՛վ քաղաքական հայացքներն են պատճառը, և՛ Դավիթ Գյուրջինյանի անձնական վրեժխնդրությունը»․ Նախկին պրոռեկտորն ահազանգում է՝ Վ․ Բրյուսովի անվան համալսարանի 40 դասախոսների ազատել են աշխատանքից | Ադրբեջանն ակտիվորեն զինվում է և պատրաստվում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի | Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հարակից տարածքի շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է | Աննա Հակոբյանի «սվիտան». Որքանո՞վ կարող են իրականում անկախ լինել… օրենսդրությամբ անկախ ինստիտուտները | Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունի | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամեն ինչ ունի 2-րդ խաղակես. ոչ ոք չմտածի, որ կարող է ինչ-որ բան անել, ու դա մոռացվի. Հրայր Թովմասյան

Լրահոս

Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը վերընտրվեց ԱՏՁՄ նախագահի պաշտոնում

ԱՏՁՄ-ից NewDay.am-ին հայտնում են․

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին ընդունվեց առաջիկա երեք տարվա ռազմավարությունը։ 

Տարեկան համաժողովին տեղի ունեցան նաև ԱՏՁՄ խորհրդի (վարչության) և նախագահի ընտրությունները: ԱՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվեց Ալեքսանդր Եսայանը։ Իսկ Սարգիս Կարապետյանը խորհրդի (վարչության) որոշմամբ համաժողովին նշանակվեց ԱՏՁՄ տնօրեն։ 

Համաժողովին քննարկվեցին նաև տեխնոլոգիական համայնքի առաջադրած մի շարք առանցքային հարցեր, նշեցին, որ առաջին անգամ ԱՏՁՄ-ից ակնկալիքներն առաջին անգամ ավելի քան արդարացված են։ Համաժողովի պաշտոնական բացմանը ելույթ ունեցան Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ 

Ալեքսանդր Եսայանը նշեց, որ ԱՏՁՄ-ն, ինչպես 2019-ին, ևս մեկ անգամ ստացել է Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT-ն հյուրընկալելու բացառիկ իրավունքը, որը կլինի Digitec Expo-ին զուգահեռ։ Նա նաև նշել է, որ ԱՏՁՄ թիմն էլ ոգևորված է իրականացնել դրական փոփոխությունները և համայնքն էլ ավելի ակտիվ է բոլոր նպատակներին ընդառաջ գնալու համար։ «Նախ մեզ համար շատ կարևոր է, որ ԱՏՁՄ-ի համայնքը մեծանում է։ Այս տարի մեզ է միացել 32 նոր անդամ՝ հասնելով տպավորիչ արդյունքի․ ԱՏՁՄ անդամ է արդեն 132 ընկերություն: Գրեթե 30 տոկոս նշանակալի աճը վկայում է մեր համայնքի ուժի և կենսունակության մասին: Այսօր որոշելու ենք, թե առաջիկա տարիներին ինչ ուղղությամբ է շարժվելու մեր Միությունը և որոնք են լինելու մեր առաջնահերությունները, որպեսզի զարգացնենք մեր տեխնոլոգիական համայնքը, արդյունքում՝ մեր երկիրը։ ԱՏՁՄ թիմն էլ ոգևորված է իրականացնել դրական փոփոխություններն ու կարծում եմ՝ մեր համայնքն էլ ավելի ակտիվ է եղել այս տարի բոլոր նպատակներին ընդառաջ գնալու համար»,- ասաց Եսայանը: 

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն էլ ներկայացրեց նախորդ տարվա արդյունքները՝ ԱՏՁՄ ռազմավարական և գործառնական զեկույցը, տեղեկացրեց, որ ԱՏՁՄ թիմն ակտիվ աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի, միությունների, կառավարության հետ՝ ԲՏԱ ոլորտը կարգավորող նոր օրենքի նախագծի շուրջ: ԱՏՁՄ տնօրենը նշեց նաև, որ նախորդ տարին Միության համար և՛ ձեռքբերումների, և՛ կորուստների տարի էր․ 

«Անցանք դժվարություններով, սակայն լուծել ենք բազում խնդիրներ։ Ունենք հաջողություններ և կորուստներ: Կորցրել ենք 26 «Արմաթ» Արցախում, բայց տեղադրել ենք ևս 15-ը, վերազինել՝ 80-ը: Մեծ հաջողություններ գրանցեինք 2 Դիջիթեք ցուցահանդեսով, աննախադեպ մասնակցություններով, գրանցումներով և այցելություններով»,-ասաց Սարգիս Կարապետյանը: 

ԱԺ փոխնախագահն իր ողջույնի խոսքում շնորհավորեց  ԱՏՁՄ-ին և հաջողություններ մաղթեց առաջիկա գործունեության ընթացքում: Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացած է, և մեր երկրում գործող բազմաթիվ ընկերություններ ընդլայնել են իրենց մասնաճյուղերը, իսկ նոր ընկերությունները՝ նախընտրել Հայաստանում հիմնել նոր մասնաճյուղեր: Արշակյանն անդրադարձավ նաև ապագայում իրականացվելիք ծրագրերին, նշեց, որ պետք է ուժերը կենտրոնացնել ապագայի ռազմավարական տեսլականը հստակեցնելու համար: Նա նաև հիշեցրեց Վարչապետին կից գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծման կարևորությունը։ 

«Այս տարի նախատեսում ենք ունենալ ռազմավարական առաջնահերթությունների հստակեցում, և ես կուզենամ կոչ անել ասոցիացիաներին, ընկերություններին համախմբվել և մեր առաջնահերթություններն այս փուլում ճշգրիտ ներկայացնել թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հանրությանը»։ 

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ ասաց, որ գիտության և տեխնոլոգիաների ներուժի համակողմանի ներգրավմամաբ և համադրմամբ  հնարավոր է հասնել նպատակներին: Նա նկատեց, որ Հայաստանն արդեն ապացուցել է, որ ունի աշխարհի մակարդակով կարևորագույն տեղ զբաղեցնող ընկերություններ, սակայն սա դեռ կարևոր ճանապարհի սկզիզն է և դեռ շատ անելիքներ կան։ «Կան և՛ Հայաստանի, և՛ դրա սահմաններից դուրս ընկերություններ և կազմակերպություններ, որոնք մեծ ներդրում են ունեցել և այդ ընկերությունների թվին է դասվում ԱՏՁՄ-ն և արժանի է գնահատանքի: Կարևորում եմ այդ աշխատանքը, որն անում է ԱՏՁՄ-ն: ԲՏԱ նախարարության անունից ուզում եմ ասել, որ դուք մեր կարևորագույն գործընկերներից և հենարաններից մեկն եք, մենք ևս հավակնում ենք նրան, որ լինենք ձեր հենարանը»,-նշեց Մխիթար Հայրապետյանը։ 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ պաշտոնական բացմանը նշել է, որ վերջին տարիներին 2023-ին տնտեսական ակտիվության ցուցանիշի 9.4%-ի աճում մեծապես նպաստել է նաև երկրում ՏՏ ոլորտի արագ զարգացումը։ «Մենք այժմ գտնվում ենք նոր տեխնոլոգիական դարաշրջանի սկզբին։ Արհեստական բանականությունը, որը մեծ թափով թափանցում է մեր կյանք, լինելու է աշխատանքի արտադրողականության բարձրացման զգալի գործոն, որը բերելու է էական փոփոխությունների, այդ թվում՝ տնտեսության և տեխնոլոգիական ոլորտներում»,-նշել է Վահան Քերոբյանը։

Հաջորդած քվեարկության ձայների մեծամասնությամբ ԱՏՁՄ խորհրդի (վարչության) անդամ ընտրվեցին Արտավազդ Մինասյանը (Krisp), Արմեն Քոչարյանը (VOLO), Իրինա Դումանյանը (Siemens Industry), Գևորգ Սաֆարյանը (LimeTech), Արման Աթոյանը (iX-Tech), Խաչատուր Նազարյանը (VMWare), Սոնա Մամյանը (Mamble), Արսեն Բաղդասարյանը (DataArt.AM)-ը, Մանուկ Հերգնյանը (Granatus Ventures), Գոռ Վարդանյանը (FimeTech)։ Խորհրդի (վարչության) վերստուգող ընտրվեցին Դավիթ Գրիգորյանը (Devsoft.AM), Աշոտ Ալիխանյանը (Anania Shirakatsy Lyceum) և Արտակ Չոպուրյանը (Instigate Mobile I Zealous)։ 

Նախագահի պաշտոնում վերընտրված Ալեքսանդր Եսայանն ամփոփեց համաժողովը՝ շնորհավորելով նորընտիր խորհրդին (վարչությանը)։ «Ես նման ակտիվություն չեմ հիշում ԱՏՁՄ-ում, որովհետև մեր Միությունը մի կարևոր առանձնահատկություն ունի․ եթե դասական սցենարով դիտարկենք, ապա ասոցիացիաներն ու միությունները պետք է զբաղվեն իրենց ոլորտի լոբբինգով, սակայն մեր երկրի խնդիրներն այնպիսինն են, որ մենք մեր ընկերությւոնների խնդիրները թողել ենք մի կողմ, կարծում եմ մեր առաձնահատկությունն էլ հենց դա է։ Կեղծ օրակարգերի շուրջ ոչ-ոք չի համախմբվում, իսկ մեր ընկերությունները հաճախ իրենց ընկերությունների անձնական շահերը դնում են մի կողմ, որպեսզի համընդհանուր շահին ծառայեն։ Հենց դրա համար էլ կարծում եմ մենք տարեցտարի համախմբվում ենք»,- եզրափակեց ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

No description available.

No description available.

No description available.

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30