Հավաստի լուրեր

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ | Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վшնդшլիզմի հերթական զnh․ Լուսանկարներ | Ադրբեջանի ԱԳՆ-ն դшտшպшրտել է Մակրոնի «հայամետ» հայտարարությունները | Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այսօր կժամանի Հայաստան | Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը | Տիգրան Շոխոյանը նոր պաշտոն է ստացել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավթաշենում 4000-5000քմ բակային տարածք ազատվել է шպoրինի կառույցներից | Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը․ Արմեն Աշոտյանը՝ կшլшնшվшյրից | Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Աշոտ Դանիելյանի գործը շինծու է. Սամվել Շահրամանյան | Ռուսաստանը պատրաստակամ է զարգացնելու և ընդլայնելու գործակցությունը նոր ուղղություններով. Կոպիրկինը՝ Հայրապետյանին | Երկու եղբայրներ են դшնшկшհшրվել, որոնցից մեկը մшhшցել է. նոր մանրամասներ | 9-ամյա տղան шյրվшծքներով՝ ծшյրшհեղ ծшնր шխտnրnշմամբ հnսպիտшլшցվել է | Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին | Հիանալի զրույց և մտքերի արդյունավետ փոխանակում ունեցանք նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Նիկոլ Փաշինյան | Քրիստինա Աբրահամյանը 2 ամսով կшլшնшվորվել է

Լրահոս

Ադրբեջանական պրոպագանդայի համաձայն՝ առաջին հայերը 19-րդ դարի սկզբին «բերվել» են Իրանից, որից հետո էլ մենք՝ հայերս յուրացրել ենք իրենց հողերը. Դավիթ Կարապետյան

Միջազգայանգետ Դավիթ Կարապետյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ադրբեջանական սինդրոմ…
Այն, որ խաշն ու տոլման, չանախն ու խաշլաման, դուդուկն ու զուռնան, քոչարին ու յարխուշտան այլևս հայկական չեն՝ դա փաստում է ՅՈՒՆԵՍԿՕՆ:
Քանզի միջինասիական յայլեքից Հայկական լեռնաշխարհում հայտնված քոչվոր ազերը միջազգային այդ կառույցում հեղինակային իրավունքով սեփականաշնորհել է դրանք:
Էվ այս ցանկը շարունակելի է…
Դե իսկ մենք քնած ենք էշի ականջում…
Կարևորը մենք հոգով ու սրտով գիտենք, որ դրանք մերն են…
Ու դա մեզ հերիք է…
Նույնն էլ եկեղեցիների հարցում:
Դրա համար էլ , հասել ենք այն օրին, որ այսօր Բաքուն Դադիվանքը, Գանձասարը, Ղազանչեցոցն ու Ամարասը մարսելուց հետո, պաշտոնապես հայտարարեց, որ Հաղարծինը, Գոշավանքը, Հառիճավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Ապարանի սբ. Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին, Ախթալայի սբ. Աստվածածին ու Տաթևի վանքերը պատկանում են «հինավուրց Ադրբեջանին»։
Ադրբեջանական ծրագրի ու պրոպագանդայի համաձայն՝ ներկայիս ողջ Հայաստանի տարածքը թուրք-օղուզ ցեղերի հայրենիքն է, իսկ առաջին հայերը 19-րդ դարի սկզբին «բերվել» են Իրանից, որից հետո էլ մենք՝ հայերս յուրացրել ենք իրենց հողերն ու «ալբանական» եկեղեցիները:
Ի՜նչ աբսուրդ ու անհեթեթություն ասես կլսես, որոնց անգամ արձագանքելն է ժամավաճառություն:
Առավել ևս, փորձես արդարանալ, հակադարձել, ապացուցել մի բան, որն ապացուցման կարիք չունի…
Սակայն, հաշվի առնելով Բաքվի քարոզչամեքենայի այդ ուղղությամբ տարվող գերակտիվ աշխատանքները, ստիպված եմ ծիծաղս զսպելով՝ նրանց ուղղել հետևալ հարցերը.
«Հարգելի բազմադարյա նստակյաց ժողովուրդ» ազըրբայջանցիներ՝
* այդ ո՞վ է սահմանել, որ հայկական քրիստոնեական եկեղեցիները ալբանական են (իհարկե ձեզանից բացի),
* կարո՞ղ եք վերոնշյալի մասին ցույց տալ որևէ փաստարկ, հիշատակում, որոշում, արձանագրություն, թեկուզ այլ ազգիների աշխատություններում,
* ո՞վ է սահմանել կամ ո՞րտեղ է գրվել ու հաստատվել, որ դուք ալբանների մշակույթի (և ոչ միայն մշակույթի) իրավահաջորդն եք,
* այդ ինչպե՞ս է ստացվում, որ Բաքվի կենտրոնում միակ պահպանված սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ընդունում եք, որ հայկական է, ոչ թե ալբանական, որ հայերն են կառուցել, բայց մնացյալ այլ եկեղեցիներն ալբանական են ու ալբանացիներն են կառուցել…
* ինչու՞ ժամանակակից Ադրբեջանի տարածքում չկա կամ հիմնահատակ ավիրվել են հայկական, ձեր ձևակերպմամբ՝ ալբանական եկեղեցիները, եթե դուք նրանց ժառանգության կրողն ու իրավահաջորդն եք,
* կթվարկե՞ք այդ հանճարեղ եկեղեցաշեն ալբանացի ճարտարապետների անունները, նրանց կողմից կառուցված եկեղեցիների տարեթվերն ու նախնական, ոչ հայերիս կողմից անվանափոխված անվանումները,
* կցուցադրե՞ք գեթ մեկ ալբանական եկեղեցի, որի վրա ալբաներեն, (իհարկե չկա նման լեզու) լավ գոնե հայերեն փորագրված լինի՝ «ալբանաց եկեղեցի», «ալբանաց եկեղեցին կառուցվել է ալբան թագավոր էսինչի կողմից),
* այդ ինչպե՞ս է ստացվում, որ աշխարհի քաղաքական քարտեզի վրա գոյություն ունեցող 230-ից ավել պետություններից շուրջ 170-ում կա տասնյակ կամ հարյուրավոր «ալբանական եկեղեցներ», բայց այդ երկներում չկա գեթ մեկ ալբանացի,
* այդ երկրներում է՞լ են «վերացրել» ալբանացիներին, որ գոնե մեկը չի մնացել եկեղեցիների դռները բացի ու փակի կամ տիրություն անի,
* այսինքն՝ ալբանացիներն ե՞ն գնացել աշխարհի բոլոր մայրցամաքներում ու աշխարհամասերում կառուցել քրիստոնեական եկեղեցիներ,
* այսինքն՝ գեթ մեկ ալբանացի չի մնացել աշխարհի երեսին, բայց շուրջ 5 հազար եկեղեցի կա…
դա ինչպե՞ս է լինում…
* այդ 170 պետությունների իշխանություններից առ այսօր չե՞ք պահանջել, որ ձեր տնօրինմանը հանձնեն «ձեր ժառանգություն հանդիսացող ալբանական եկեղեցիները»,
* եթե պահանջել եք, հիմնավորե՞լ եք ձեր պնդումը:
Այդ երկրներից որևէ մեկի կողմից, ձեր «օրինական» պահանջին գեթ մեկ բավարարում ստացե՞լ եք…,
* ներկայիս Թուրքիայի տարածքում / Արևմտյան Հայաստանում այս պահին կա 200 ից ավել կանգուն, ավիրված ու կիսավեր քրիստոնեական եկեղեցիներ. դրանք էլ՞ են ալբանացիները կառուցել,
* ուզում եք ասել՝ Մշո սբ. Կարապետ, Առաքելոց, Աղթամարի սբ. Խաչ, Կարսի Առաքելոց եկեղեցիները, Անիի Մայր տաճարը ալբանակա՞ն են…
* եղբայրական Թուրքիայում է՞լ են դինոզավրերի նման իսպառ վերացել քրիստոնեական եկեղեցիներ կառուցած ալբանացիները…
* Թուրքիան պաշտոնապես ճանաչու՞մ է, որ դրանք «ալբանական» եկեղեցիներ են, և որ դուք դրանց այսօրվա ժառանգորդ սեփականատերերն եք,
* նրանք ընդունե՞լ են, որ այո՛, դրանք ալբանական եկեղեցիներ են, հետևաբար՝ ձերն են, եկե՛ք տնօրինեք,
* Վրաստանի քրիստոնական ուղղափառ եկեղեցիներն էլ են չէ՞ ալբանական…
Թե՞ այս պահին դեռ չէ…
Մեզ հոշոտելուց հետո հերթը իրենց էլ կհասնի, չէ՞…
Դավիթ Գարեջիի վանական համալիրը վկա…
* եթե դուք ձեզ համարում եք ալբանների ժառանգորդ, ինչու՞ հիմնահատակ ոչնչացրեցիք «ձեր իսկ ժառանգություն համարվող» Ջուղայի խաչքարերը, Նախիջևանի բոլոր եկեղեցիները,
* չե՞ք ուզում կողմնորոշվել, թե դուք հիմա մուսուլման եք, թե՞ քրիստոնյա ալբանների հետնորդները,
* եթե ալբանների քրիստոնյա լինելով «նրանց» եկեղեցիների վրա առկա է խաչը, պատերին էլ՝ խաչապատկերն ու սրբապատկերը, ապա ինչու՞ եք հիմա բոլոր եկեղեցիները խաչազրկում, պատերից էլ քերում հանում այդ կարևոր ատրիբուտները.
չէ որ առանց դրանց այն կորցնում է եկեղեցի լինելու հանգամանքը, բայց և այլ կրոնական կառույցի չի վերածվում,
* եթե դա ձեր ժառանգությունն է, ապա ինչու՞ Ղազանչեցոցը, Բերձորի սբ. Գևորգը քրիստոնեական եկեղեցուց վերածեցիք մզկիթի,
* Էլի հղեմ հարցեր, թե՞ բավ է…
Ինչևէ, զավեշտը, ցինիզմն ու մառազմը սահմաններ չունեն…
Ախր փաստեր խեղաթյուրելը, շիզոֆրենիան, ֆանտազիան ու պարանոյան էլ մարտնչող տգիտության ու զոռբայության հետ միասին չափ ու սահման ունեն…
Ախր ամոթն էլ է լավ բան…
Ախր Համաշխարհային պատմագրության, աղբյուրագիտության մեջ գեթ մեկ դեպք չկա, որտեղ նշվի ոմն ալբանական ազգի մասին, որն եկեղեցիներ է կառուցել ու մինչև վերջին ալբանացին անհետ կորել է…
Ախր ո՞վ եք դուք, ա՛յ էմբիցիլ լածիրակներ, որ ողջ աշխարհը անբեկանելիորեն փաստի, որ դրանք հայկական ժառանգություններ են, բայց դուք անամոթաբար դեմ դուրս գաք աշխարին՝ ասելով, թե բոլորդ սխալ եք…
Աշխարհը հո չոփով չի ծածկված ա՛յ անուղեղ , անֆայմ, ինֆանտիլ ծանծաղամիտներ…
Ախր դուք էլ մեղավոր չեք, որ քոչվոր ցեղ եք,
որ սեփական ոչինչ չունեք, որ ձերը ստեղծելու տաղանդ ու ձիրք չունեք, որ ձեզ բնորոշ է ուրիշինը գողանալը, հափշտակելը, ձեզանով անելն ու յուրացնելը…
Բայց դա էլ յուրահատուկ տաղանդ է պահանջում…
Ինչ խոսք՝ «բռավո», հախերիցս գալիս եք ձեր անդեմ ու ամորալ լինելով…
Հասկանում եմ՝ Նախիջևանը, հիմա էլ Արցախը մարսելուց հետո ախորժակներդ բացվել է:
Ու դա բնական է՝ բորենիներիդ համար…
Ինչ խոսք՝ մենք ենք մեղավոր, որ ձեր լեզուն այդքան երկարացրել ենք, որ դուք մեր ունեցածը մեզանից շատ եք գնահատել, որ մեր հայրենիքը ձեզ համար «վաթան» եք սարքել…
Բազմիցս եմ ասել.
քոչվորը մեր հաշվին դարձավ նստակյաց ու հայրենատեր, իսկ արիականը՝ քոչվոր անհայրենիք…
Վա՜յ մեզ, վա՜յ այն իրականությանը, որի մեջ մենք հիմա հարմարված, ջայլամի դիրք ընդունած ապրում ենք…
Եկեղեցուց, կրոնից, ավանդույթներից, պատմությունից, ազգային դիմագծից ու արժեքներից երես թեքած, նվաստացած ու ստորացված…
Ամոթ մեզ…
May be an image of 1 person and text
Facebook
Twitter

Կարդացեք նաև