Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ դոլար։
Նա նշեց, որ արտահանումն աճել է 40,8 տոկոսով, ներմուծումը` 37,5 տոկոսով։

















































