Skip to main content

Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան

Լրահոս

«Թթվասեր» անվանումով մթերքը չի կարող պարունակել բուսական յուղ․ Դատարանի կարևոր դիրքորոշումը

ՄՊՀ-ից NewDay.am-ին հայտնում են․

Վերաքննիչ վարչական դատարանը կաթնամթերքի առնչությամբ արտահայտել է սկզբունքային դիրքորոշումներ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից մանրամասնում են՝ վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/4975/05/20 վարչական գործով 2024 թվականի հունվարի 15-ի որոշմամբ, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ 136-Ա որոշման իրավաչափությունը, արտահայտել է հետևյալ կարևոր դիրքորոշումները.

«Թթվասեր» անվանումով մթերքը չի կարող պարունակել բուսական յուղ․

Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի սպառողական փաթեթվածքի վրա պետք է նշվի բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվություն, որը զետեղվում է փաթեթվածքի կամ պիտակի վրա հատուկ հատկացված տեղեկատվական դաշտում՝ այդ տեղեկատվական դաշտի գույնին հակադիր գույն ունեցող տառատեսակով․

Մթերքը որպես թթվասեր մակնշելն ու իրացնելն այն պայմաններում, երբ ապրանքի արտադրության մեջ օգտագործվել է բուսական յուղ ինքնուրույն բաղադրամաս, և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի իմաստով վերջինս համապատասխանում է կաթնային ճարպի փոխարինիչով թթվասերի տեխնոլոգիայով արտադրված կաթ պարունակող մթերքի սահմանմանը, և ոչ թե թթվասերի սահմանմանը, պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ․

Հանձնաժողովի կողմից վարույթի նախաձեռնման համար հիմք հանդիսացած՝ ապրանքի փորձարկման արձանագրությունը հանդիսանում է վարչական վարույթի նյութ և կարող է դրվել վարչական վարույթը եզրափակող վարչական ակտի հիմքում․

Վարչական վարույթի ընթացքում փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը բացակայում է, եթե վարչական վարույթի ընթացքում փորձարկման արձանագրությունը չի վիճարկվել․

Իրավախախտումը հիմնավորող հանգամանք է նաև վարչական բողոքում բողոք բերած անձի կողմից իրավախախտման փաստն ընդունելը։

ՄՊՀ-ից հիշեցնում են, որ Հանձնաժողովը հիշատակված որոշմամբ «Պարգև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրված ապրանքը որպես «թթվասեր» մակնշելն ու իրացնելն այն դեպքում, երբ դրանում առկա է բուսական յուղ և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» կանոնակարգի իմաստով ապրանքը չի հանդիսանում «թթվասեր», որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և նշանակել է 14 306 034 (տասնչորս միլիոն երեք հարյուր վեց հազար երեսունչորս) դրամի չափով տուգանք:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031