Skip to main content

Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան

Լրահոս

Նիկոլն առաջիկայում պшտերшզմի միջոցով հшյությանը նոր nղբերգnւթյшն առաջ է կանգնեցնելու. Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ ««…Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակալ եմ, ով երազումա, որ էլ ինչ հող տա որևէ մեկին…»։

Այս խոստովանության հեղինակը Նիկոլն է: Բայց սրանք զղջումի խոսքեր չեն: Ոչ էլ իր վարած քաղաքականության հանդեպ հայության «անշնորհակալ» վերաբերմունքի դեմ բողոքի խոսքեր են: Այդ խոսքերում նույնիսկ սեփական քաղաքականության կործանարար հետևանքների համար զղջման նշույլ չկա:

Նիկոլի այս մտքերը հետևյալի մասին էին. ունի նոր ծրագիր (կամ ստացել է), ըստ որի առաջիկայում պլանավորված պատերազմի միջոցով, հայությանը նոր կորուստների ու ողբերգության առջև է կանգնեցնելու:

Աշխարհագրությունը` Սյունիք, սուբյեկտը` միջանցք, գլխավոր նպատակը` ռուս-իրանական շահերի դեմ ռեգիոնալ իրավիճակի փոփոխություն: Վճարման եղանակը` Հայաստանի շահեր և պետականության գոյության նպատակահարմարություն:

Հետո վերջին պահին, իբրև թե ինչ-որ բան (առայժմ պարզ չէ, թե ինչ) «փրկելու» համար, գաղտնի կստորագրի հաջորդ կապիտուլյացիոն փաթեթը և…

Որքան էլ մեր ժողովրդի մի ստվար հատված նրան անվանի, դավաճան, գործակալ, հողատու, և այլն, միևնույն է, նա այլ տարբերակ, քան կատարել թելադրվող պահաջները` չունի: Այնպես ինչպես «միջազգային հանրությունն» իրենից պահանջում էր իջեցնել Արցախի հարցում նշաձողը: Սակայն արդյունքում Նիկոլը հանձնեց ամբողջ նշաձողը` Արցախի հետ միասին:

Մի փոքր գիտակից և պետություն սիրող մարդը, իր հանցավոր քաղաքականությունն արդարացնելու փոխարեն` հանուն Հայաստանի և Արցախի վաղուց հրաժարական տված կլիներ: Նա հրաժարական չի տվել և չի տալիս, որովհետև առջևում դեռ ծանր հարվածներ կան Հայաստանին հասցնելու` շարունակելով սկսած գործը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031