Skip to main content

Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան

Լրահոս

ՀՅԴ Բյուրոն նոր հայտարարություն է տարածել

ՀՅԴ Բյուրոյից NewDay.am-ին հայտնում են․

Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա հերթական տարելիցի նախօրյակին կանգնած ենք նոր գոյաբանական մարտահրավերների դեմ հանդիման։ Մեր անժամանացելի իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբեւէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա։

Վերջին մի քանի տարիներին նոր թափ են ստացել թուրք-ադրբեջանական տանդեմի թշնամական ոտնձգությունները Հայաստանի եւ հայության դեմ։ Ակնհայտ է, որ հետեւողականորեն թելադրվող մի շարք նախապայմաններից է նաեւ ցեղասպանության մեղադրանքի միջազգային ճանաչումը հետապնդելուց հրաժարվելու պահանջը։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները։ Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ օրերս արվեցին հայտարարություններ, որոնք մինչև այսօր առաջ են քաշվել պաշտոնական Անկարայի կողմից և հանդիսանում են բացառապես թուրքական թեզեր: ՔՊ-ական իշխանության այս դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելուն միտված անհանդուրժելի քայլ է։

Իր հերթին, երկրի քաղաքական առաջին դեմքը սեփական ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն, փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից, որը հաստատված է հայ և օտարազգի պատմաբանների ու ցեղասպանագետների կողմից և ընդունվել ու դատապարտվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի, մի շարք այլ միջազգային ատյանների, բազմաթիվ երկրների, այդ թվում՝ գերտերությունների խորհրդարանների ու կառավարությունների եւ պետությունների ղեկավարների կողմից:

Այս նույն համատեքստում փորձ է արվում իրար հակադրել պատմական ու իրական Հայաստանը, մեր անցյալն ու ներկան, հայրենիքն ու պետությունը։

Ակնհայտ է, որ ՔՊ-ական իշխանության դրսևորած այս ժխտողական կեցվածքը հետևողական շարունակությունն է թուրք-ադրբեջանական պարտադրանքներին տեղի տալու որդեգրված քաղաքականության:

Իբր Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված, խաղաղության հասնելու ՀՀ ներկա իշխանությունների այս վարքագիծը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, այլ վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը, ինչը հակասում է միջազգային իրավունքին։

Հատկանշական է, որ դատապարտելի այս քաղաքականությունն իրականացվում է այն պայմաններում, երբ Անկարա-Բաքու առանցքը ցեղասպանություն գործադրեց Արցախի հայ բնակչության նկատմամբ եւ էթնիկ զտման ենթարկեց Արցախը: Հենց այս պահին էլ Ադրբեջանը շարունակում է մշակութային ցեղասպանությունը Արցախում նույն ձեռագրով, որով Թուրքիան հայկական հետքերը տասնամյակներ շարունակ վերացնում է Արևմտահայաստանում:

Կասկած չկա, սակայն, որ հայ ժողովուրդը, ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի, վճռականորեն տեր է իր արդար իրավունքներին, եւ Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ հրաժարվելու այդ իրավունքներից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031