Skip to main content

Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան

Լրահոս

Սարյանական ոգին ու գունապնակն Երևանի սրտում․ «Սարյանի աստիճաններ» նախագիծ

Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում: Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների և դրա հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը: «Սարյանի աստիճաններ» անվանումը ստացած նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել մեծ նկարչի «Հայաստան» կտավը կավից պատրաստված խճանկարով, որը բաղկացած է 1620 ամբողջությամբ ձեռագործ սալիկներից:

Այսօր նախագծի իրականացման հեղինակներն աստիճաններին խորհրդանշական սալիկներ փակցրեցին՝ այսպիսով պաշտոնապես ազդարարելով ծրագրի մեկնարկը:

 Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը նշեց. «Այս նախագիծն առավել տեսանելի կդարձնի մեր մշակութային ժառանգությունը և նոր շունչ կհաղորդի Երևանին՝ համատեղելով արվեստն ու ժամանակակից մոտեցումները: Հուսով եմ, որ այս տարածքը կդառնա մեր քաղաքի ամենասիրված անկյուններից մեկը, հատկապես երիտասարդության համար՝ ստեղծելով ոգեշնչող և ստեղծագործական միջավայր»:

Նախատեսվում է նաև ժամանակակից ինստալացիայի տեղադրում և հարակից տարածքի կանաչապատում՝ քաղաքի այդ հատվածը հետաքրքիր լուծումներով Երևանի գրավիչ վայրերից մեկը դարձնելու համար:

 ««Կերոն» զարգացման հիմնադրամի հիմնական ուղղությանը զուգահեռ՝ մենք աջակցում ենք այնպիսի նախաձեռնությունների, որոնք կյանքը Հայաստանում դարձնում են ավելի գրավիչ և դինամիկ: Այս ծրագրի շրջանակում մեր նպատակն է ստեղծել մի վայր, որը ոչ միայն գեղարվեստական արժեք կստեղծի՝ ներկայացնելով մշակութային ժառանգությունը նոր ձևաչափով,  այլև կդառնա ժամանակակից տարածք, որը, վստահ եմ, կսիրվի երևանցիների կողմից»,- հավելեց «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:  Նախագծի մեկնարկն արդեն տրված, է և այն ավարտական տեսք կստանա մի քանի ամսից: Մանե Թայլս ընկերությունը դեռևս «Ժպտա՛, Երևան» ծրագրի մեկնարկից Երևան քաղաքում մի քանի նախագծեր է իրականացրել, որոնք միտված են ոչ միայն գեղեցկացնել և հաճելի դարձնել քաղաքը տեղացիների, այլ նաև զբոսաշրջիկների համար: «Այսօր աշխարհում շրջագայող զբոսաշրջիկները շատ գիտակ և կրթված են, ուստի դժվար է մարդկանց զարմացնել նորարարությամբ: Փոխարենը` մենք փորձում ենք վերարտադրել մեր մշակութային արժեքները և նոր ձևաչափով մատուցել հասարակությանը: Ձեռագործ յուրաքանչյուր սալիկի մեջ շատ արևի էնէրգիա կա, ինչպես և պատկերել է մեծանուն վարպետ Մարտիրոս Սարյանը:  Մենք լիահույս ենք, որ բացառիկ այս անկյունը շատ սիրվելու է մարդկանց կողմից, և ձևաչափը վարակիչ է լինելու շատերիս համար: Ուստի, բոլորս պետք է զինվենք մեծագույն պատրաստակամությամբ մի լավ գործ անելու մեր քաղաքի համար: Սա մենք հայտարարում ենք ոչ միայն որպես Մանե Թայլզ ընկերության ներկայացուցիչ,  այլ որպես երևանցի, քաղաքացի, հայ մարդ»:

 

 

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031