Skip to main content

Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Մանկապարտեզի 82 տարեկան պահակը մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող թիվ 93 մանկապարտեզի բակում երեկ քաղաքացիները երեխայի նկատմամբ բռնության դեպքի ականատեսն են դարձել: 9 տարեկան մի երեխայի մանկապարտեզի պահակի ձեռքերից փրկել են քաղաքացիները: Այս մասին Aravot.am-ին պատմեց ծեծի ենթարկված երեխայի մայրը՝ Թամարա Սարգսյանը:

«Տվյալ մանկապարտեզի մի թեւը չի գործում այս պահին, թե վերանորոգում է, թե վառված է, տեղյակ չեմ: Բայց տղաս այդ չգործող կորպուսի հատվածում քար է նետել, ապակի էլ չկա, որ կոտրվի: Պահակը տեսել է ու առանց զգուշացնելու, հետեւից բռնել է, դա պատմել են տղայիս ընկերները, 4-5 հոգով են եղել այդտեղ: Պահակը տղայիս ձեռքերից բարձրացրել է ու դրել քարե պարսպի վրա ու ծեծել: Գլխին է խփել, ոտքին է խփել, ոտքի վրա հետք կա: Թշի վրա կար էդ պահին հետք: Անցորդները մեքենայով անցնելիս կանգնել են, նախատել պահակին՝ մտածելով, թե պապիկն է թոռանը ծեծում: Անցորդներն ասել են, թե չի կարելի երեխային այդպես դաստիարակել: Այս ամենն ինձ պատմել են դեպքի ականատես ինձ անծանոթ մարդիկ»: Մեր զրուցակցի պատմելով, նշված մանկապարտեզն իրենց շենքի դիմացն է գտնվում, տղայի ընկերներն են վազել իրեն տեղեկացրել որդու բռնության դեպքի մասին: Ինքն արագ հասել է մանկապարտեզ ու տեսել, որ արդեն տարածքում մարդիկ են հավաքվել, իսկ պահակն արդեն անհետացել էր.

«Սպիտակ խալաթավոր տեսա, այնպես վախեցա, մտածեցի՝ շտապ օգնություն է եկել: Այնքան ուժեղ մարդ եմ, որ այդ ամենը տեսնելով՝ կարողացա առաջ գնալ: Լիքը մարդ կար հավաքված, ասացի՝ ուր է երեխես, ասացին՝ վախեցել է, տարել են ջուր խմի: Երբ հետ էի գալիս, երեխուս գրկած, մեքենա էր անցնում, կանգնեց, վարորդի կողքին նստած կինը հարցրեց՝ ձեր երեխա՞ն էր, ասացի՝ այո, ասաց՝ մենք ենք հասել օգնության»:

«Մի քանի օր առաջ ֆիզկուլտուրայի պարապմունքի ժամանակ կոտրեցին դահլիճի ապակիները: Մազից ենք պրծացրել երեխաներին, որ չվնասվեին: Մի քանի օր հետո նույն ձեւով այդ երեխաները սկսում են էլի քարկոծել: Պահակը դուրս է գալիս, ասում՝ երեխեք, գնացեք»,- Aravot.am-ի հետ զրույցում թիվ 93 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Համբարձումյանն այսպես է սկսում պարզաբանել մանկապարտեզի բակում պահակի կողմից 9-ամյա տղային ծեծելու դեպքը: Տնօրենը չի հավատում, որ ծեծ է եղել. «Պահակ էլ չի էլի, մեր շենքի սպասարկող բանվորն է, 82 տարեկան, մի հրաշք մարդ է: Ես նույնիսկ չեմ կարողանում պատկերացնել, որ ինքը կարող է երեխայի ծեծել»: Մեր դիտարկմանն ի պատասխան՝ բայց ծեծի ականատեսներ կան, տնօրենը շարունակեց. «Ականատեսներ կան, ուղղակի, որ ինքը երեխաներին խնդրել է հեռանան, բայց չեն հեռացել, էլ ավելի մեծ քարերով են սկսել հարվածել, վազել, բռնել է, որ տանի ծնողի մոտ: Էլ չի իմացել, ոնց պաշտպանի մանկապարտեզի էն քնած երեխաներին: Քնի ժամին է եղել»:

Հարցին՝ այսինքն` քարերը նետվել են խմբասենյակի ուղղությա՞մբ, զրուցակիցը հստակ պատասխան չտվեց.«Իրենք դե շպրտել են, երեխա են, ոչ մեկին չեմ կարողանում այս պահին մեղադրել: Իրոք, չի կարելի ոչ մի ձեւով բռնություն գործադրել: Խիստ նկատողություն եմ տվել, ինչքան էլ սիրելով ու հարգելով մեր աշխատակցին: Ինքը շատ սրտացավ պապիկ է… Ոչ մի ձեւ այդ երեխաները չեն ենթարկվել, վազել, բռնել է ձեռքից… Հետո ինչ, որ մյուս մասնաշենքը չգործող է, իրավունք ունե՞ն նման կերպ վարվել: Ես չգիտեմ՝ կոնկրետ որ մասին են խփել»:

Տնօրենն ասաց, որ ոչ մի ապակի երեկվա դեպքից չի կոտրվել. «Որովհետեւ չի թողել: Բայց դրանից մի քանի օր առաջ ֆիզկուլտ դահլիճի ապակիներն են կոտրել»: Մեր ճշտող հարցին՝ իսկ ապացույցներ կա՞ն, որ հենց այդ երեխաներն են կոտրել, կա՞ տեսագրություն, մեր զրուցակիցն ասաց՝ ոչ: Տնօրենն ասաց՝ երեկվա դեպքով ինքն է առաջինը զանգել ոստիկանություն. «Որ հանկարծ ոչ մի դեպք չպատահի, որովհետեւ այդ երեխայի հայրը, եղբայրը եկան, լիքը, չեք պատկերացնի՝ ինչ էր կատարվում երեկ մեր բակում»: Ամեն դեպքում, մեր զրուցակիցն ընդունում է, որ սխալն իրենցն է. «Ինչ էլ լինի, ամեն դեպքում սխալը մերն է: Պետք է դա չլիներ, ուղղակի չի իմացել, էլ ոնց պաշտպանի էն քնած երեխաներին: Ոչ մի ձեւ չեն ենթարկվում, տեսանյութն էլ կա, ավելի են խփում, էն պայթուցիկներից են բերել, ամբողջ օրը ձայն չենք հանել, հետո սկսել են քարկոծել ապակիները»: Մանկապարտեզի տնօրենն ասաց՝ անձամբ ներողություն է խնդրել այդ երեխայի մայրիկից, կանչել է իր աշխատասենյակ.«Պահակին ուղարկել եմ տուն, որովհետեւ չեք պատկերացնի իր հոգեվիճակը: Տաքացած եկել էին այդ երեխայի հայրը, եղբայրը իրենց շրջապատով լցվել էին մեր մանկապարտեզ: Եթե գաք, տեսենք մեր պահակ Մարատին, անհնար է, որ երեխա ծեծի: Չեմ էլ հավատում, որ կարող է նման բան անել: Աշխատանքից կազատեմ, եթե հաստատվի, որ իրոք բռնություն է գործադրել երեխայի նկատմամբ՝ անկախ նրանից, թե ինչ ծավալի աշխատանք է իրականացնում, ինչ ձեւի է պահում այս փլուզվող շենքը: Բոլորս ցնցված ենք, որ վարպետ Մարատը կարող էր երեխա ծեծել: Ոստիկանություն եմ դիմել, եթե գտնեն, որ ինքը բռնություն է գործադրել, տեղում եմ ազատելու, ոչ մեկն իրավունք չունի երեխայի նկատմամբ բռնություն գործադրել»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031