Skip to main content

Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան

Լրահոս

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

Դեկտեմբերի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է:
Բերկրառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը:
Սրբազան արարողությանը, Հայ Եկեղեցու ընկալյալ ավանդությանը համահունչ, Մակար Սրբազանի ձեռամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 11 սաներ և Քահանայից պատրաստության լսարանի մեկ շրջանավարտ արժանացան սարկավագական ձեռնադրության։
Նախօրդ օրը՝ դեկտեմբերի 23-ին, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև տեղի էր ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողությունը:
Գևորգյան հոգևոր ճեմարանի Բ լսարանի 9 սաներ արժանացել էին դպրության, Դ լսարանի 10 և Քահանայից պատրաստության Գ լսարանի 2 սաներ ուրարակրության և Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 11 ու Քահանայից պատրաստության լսարանի մեկ շրջանավարտ կիսասարկավագության աստիճանի:
Սրբազան Հայրը Ձեռնադրության ավարտին, անդրադառնալով տոնի խորհրդին, ի մասնավորի ընդգծեց․ «Մարտիրոս Նախասարկավգը եղավ արքայության ճանապարհի՝ դրախտի մուտքի մոտ ծունկի եկած առաջին երանելին, ով խնդրեց մեզ համար և բարեխոսեց, որպեսզի մեր առաջ բացվեն հավիտենական կյանքի դռները։ Սուրբ Ստեփանոսը խոնարհ էր ու քաջ․ նա եղավ քրիստոնեական հավատքի, սիրո և զոհաբերության անդրանիկ օրինակը»։
Այնուհետև դիմելով նորընծա սարկավագներին՝ Մակար Սրբազանն ասաց․ «Սիրելի՛ սարկավագներ, այսօր՝ այս Սուրբ Տաճարում, ձեր ձեռնադրությամբ դուք ձեր ուսերին եք վերցնում Քրիստոսի լուծը, ուստի հարկ է, որ այն կրելու ողջ ընթացքին Սուրբ Ստեփանոսի օրինակով՝ խոնարհությամբ ու անսակարկ նվիրումով, սպասավորեք Տիրոջ Սուրբ Սեղանին։ Քաջ գիտակցեք, որ խոնրահություն չի նշանակում վախկոտություն։ Խոնարհությունն ու քաջությունը սիրո արդյունք են և բխում են սուրբ սրտից, ինչպես որ հրաշալի կերպով Սուրբ Հովհաննես առաքյալն է վկայում․ «Ճշմարիտ սիրո մեջ երկյուղ չկա» (Ա Հովհաննես 4:18)։ Ձեր ծառայությունը խարսխեք սիրո վրա և վստահ եղեք, որ յուրաքանչյուր ձեռնարկումների մեջ պիտի հաջողեք»։
Պատարագիչ Սրբազանը նաև հորդորեց սարկավագներին նվիրումով իրագործել իրենց ծառայությունը հանուն Աստծո փառքի։
«Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ, որպեսզի մեր ժողովրդի զավակներին այս դժվարին ու հուսահատ վիճակում կարողանաք փոխանցել աստվածային սերն ու ամոքեք նրանց, զորացնեք հավատքով և ապագայի նկատմամբ հույսով»,-նշեց Սյունյաց թեմի առաջնորդը։
Մակար Սրբազանը նաև իր որդիական երախտագիտությունը հայտնեց Գարեգին Երկրորդ Հայրապետին` վերանորագյալ Մայր Տաճարում սարկավագական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։
Վերջում շնորհավորելով Հայոց Հայրապետին, Մայր Աթոռի լուսարարապետությանը, ճեմարանի և Քահանայից պատրաստման լսարանի տեսչին, միաբաններին, ծնողներին և հավատավոր ուխտավորներին սարկավագական ձեռնադրության առիթով՝ Մակար Սրբազանը մաղթեց, որ Սուրբ Ստեփանոս Նախավկայի բարեխոսությունը մշտապես լինի ամենքի հետ։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031