Skip to main content

Հերթական դատավորն է հրաժարվում կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը քննելուց | Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ռուսական բազան հանելու և այն թուրքականով փոխարինելու պարտավորություն ունի․Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան | Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ | Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան | Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան

Լրահոս

Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր գերատեսչությունների՝ հանրային քննարկման ներկայացրած նախագծերին: Տարեվերջյան համարում, հիմնվելով իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում առկա տեղեկատվության վրա, ամփոփ կներկայացնենք, թե որ գերատեսչություններն են եղել ամենաակտիվները նախագծերի ներկայացման տեսանկյունից և որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը:

Եվ այսպես՝ կայքում առկա գրաֆիկի միջոցով կարելի է տեսնել ամենաշատ նախագծեր ներկայացրած տասը պետական մարմինների մասին վիճակագրություն: Տարվա ընթացքում ամենաակտիվը եղել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը ներկայացրել է 800-ից ավելի նախագիծ, նրան հաջորդում է արդարադատության նախարարությունը, որի ներկայացրած նախագծերը մոտ 800-ն են, երրորդ տեղում է էկոնոմիկայի նախարարությունը՝ մոտ 700 նախագծով:

Ամենաշատ նախագծեր ներկայացրած պետական մարմինների տասնյակում են պետական եկամուտների կոմիտեն, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի, առողջապահության, պաշտպանության նախարարությունները, քաղաքաշինության կոմիտեն:

Իսկ որո՞նք են ամենաքննարկված նախագծերը՝ ըստ կայքում առկա տվյալների: Մեկը ԿԳՄՍ նախարարության՝ դեռևս 2020 թ. ամռանը հանրային քննարկման ներկայացրած նախագիծն է, որը վերաբերում է հանրակրթության չափորոշչին: Երկրորդը նույն ԿԳՄՍ նախարարության ներկայացրած մեկ այլ նախագիծ է, որը վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետբյուջեից ֆինանսավորման կարգին: Այն հանրային քննարկման է ներկայացվել կրկին 2020 թվականին, իսկ այժմ լրամշակման փուլում է: Ամենաքննարկված նախագծերի եռյակը եզրափակում է կրկին ԿԳՄՍ նախարարությունն իր մեկ այլ նախագծով, որը հանրային քննարկման է ներկայացվել 2024 թ. հունվարփետրվար ամիսներին: Նախագիծը «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելու մասին էր: Հիշեցնենք, որ առարկան վերանվանվեց «Հայաստանի պատմություն»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930