Skip to main content

Հերթական դատավորն է հրաժարվում կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը քննելուց | Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ռուսական բազան հանելու և այն թուրքականով փոխարինելու պարտավորություն ունի․Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան | Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ | Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան | Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան

Լրահոս

Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի խախտման դեպքում կարգելվի այդ արտադրանքի վաճառքը․ նախագիծ

Հայաստանի կառավարությունը «e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների և լրացումների փաթեթ՝ ուղղված Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» պահանջների կիրառման և վերահսկողության ուժեղացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերը վերաբերում են «Վարչական իրավախախտումների մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներին և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքին»։

2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պարտադիր կիրառումը։ Հայաստանի օրենսդրությունում առկա էր միայն տեղական կանոնակարգերի վերահսկողություն, ինչը պահանջում էր օրենսդրական փոփոխություններ՝ ԵԱՏՄ պահանջներին համապատասխան արտադրանք ներմուծելու և իրացնելու վերահսկողությունն ապահովելու համար։

Կառավարությունն առաջարկում է ուժեղացնել վարչական պատասխանատվությունը, սահմանելով խախտումների կրկնության դեպքում տուգանքի կրկնապատկման մեխանիզմ։

Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի խախտման դեպքում կարգելվի այդ արտադրանքի վաճառքը։

Լրացումներ են առաջարկվում ծխախոտային արտադրանքի հետ կապված վարչական ակտերի վիճարկման հնարավորությունների կարգավորմանը։

Օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն կանխարգելել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառությունը, բարձրացնել խախտումների վերահսկողության արդյունավետությունը, վերացնել իրավական անորոշությունները՝ տեղական և միջազգային կանոնակարգերի կիրառման միջև։

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի բացառումը շուկայից, վերահսկողական մարմինների գործառույթների ամրապնդում, խախտումների կրկնության կանխարգելում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930