Skip to main content

Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան

Լրահոս

Անմեղ քաղաքացուն բաժնում ծեծել են, ապա արձակել․ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալության որոշումը. ՀՔԱՎ

2025թ․-ի հունվարի 24-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լ․ Սեփխանյանի նախագահությամբ որոշում է կայացրել բավարարելու կազմակերպության իրավական պաշտպանության ներքո գտնվող Վ․Մ․-ի ձերբակալման արձանագրության իրավաչափության վերաբերյալ ներկայացված դիմումը։ Այս մասին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Սույն թվականի հունվարի 10-ին առավոտյան ժամը 7։45-ին քաղաքացի Վ․Մ․-ի  բնակարան են այցելել քաղաքացիական հագուստով 2 անձ, որոնք ներկայացել են որպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներ։ Վերջիններս առանց որևէ հիմնավորման և փաստաթուղթ ներկայացնելու հորդորել են Վ․Մ․-ին իրենց հետ գնալ Վարչություն, նշելով, որ զրուցելու բան ունեն։

Նույն օրը Վարչությունում Վ․Մ․-ն ենթարկվել է անձնական խուզարկության՝ առանց համապատասխան իրավական հիմքերի։ Խուզարկությունից հետո Վարչության աշխատակիցները ֆիզիկական բռնություն  են կիրառել Վ․Մ․ նկատմամբ՝ իր կողմից չկատարած արարքի համար ինքնախոստովանություն կորզելու նպատակով։ Չկարողանալով ստանալ խոստովանությունը՝ առանց որևէ իրավական հիմնավորման հաջորդ օրը ժամը 13:00-ի սահմաններում Վ․Մ․-ին ազատ են արձակել։

ՀՔԱՎ-ը և գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը ստանձնել են Վ․Մ․-ի իրավունքների պաշտպանությունը։ Հունվարի 15-ին Չատինյանը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան բողոք է ներկայացրել, որը այսօր՝ հունվարի 24-ին բավարարվեց։

Վահան Մկրտչյանին ձերբակալելու մասին արձանագրությունը և անազատության մեջ պահելուն ուղղված գործողությունները եղել են ակնհայտ ոչ իրավաչափ և առկա բոլոր իրավական և փաստական հիմքերի հիման վրա դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել վերջինիս ձերբակալումը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031