Skip to main content

Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Գերասիմովը Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը Ուկրաինայի զինվшծ ուժերից լիակատար ազшտшգրելու մասին

Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից ազատագրելու օպերացիան ավարտվել է։ Նախագահ Պուտինին այս մասին զեկուցել է ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Այս մասին ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Սահմանային տարածքները վերադարձվել են Ռուսաստանի վերահսկողությանը գրեթե ինը ամիս անց՝ անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած ներխուժումից հետո։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Զինված ուժերը Ռուսաստանի Կուրսկի մարզ էին ներխուժել 2024 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան։ Ուկրաինական ստորաբաժանումներին հաջողվել էր մի քանի օրվա ընթացքում հատել պետական ​​սահմանը և գրավել Սուջա քաղաքը և նրա շրջակայքը։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտնել, թե ընդհանուր առմամբ քանի բնակավայր է անցել Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։

Օգոստոսի 12-ին Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտարարեց, որ գրավվել է 28 բնակավայր։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում էին 1268 քառակուսի կիլոմետր տարածք Կուրսկի մարզի տարածքից։ Մարտերը տեղի են ունեցել Սուջանսկի և Կորենևսկի շրջաններում։ Կային նաև փորձեր անցնելու Գլուշկովսկի շրջան, սակայն դրանք հետ են մղվել ռուսական զինվորականների կողմից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031