Skip to main content

Հերթական դատավորն է հրաժարվում կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը քննելուց | Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ռուսական բազան հանելու և այն թուրքականով փոխարինելու պարտավորություն ունի․Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան | Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ | Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան | Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան

Լրահոս

Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մարտին թուրք լրագրողներին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է, որ Անկարայի և Երևանի մերձեցումը բարենպաստ ազդեցություն ունի տարածաշրջանային կայունության վրա։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի կողմից քաղաքական կամք է ֆիքսվում՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում, ինչպես նաև հավելել է, որ այդ միտումը դրական արձագանքներ է ստանում հայ հասարակությունում։ Սակայն «Գելափի» վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների 66 տոկոսը շատ դժգոհ է Փաշինյանի գործողություններից թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունում։

Ավելին, նման տրամադրություններ ունեն նաև վարչապետին մոտ կանգնած չինովնիկները, անդրադառնալով թեմային՝ գրում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքն ու հավելում, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում բազմաթիվ հարցեր են առաջանում երկրի ղեկավարին՝ «կապված դավաճանական քաղաքականության հետ, որն ուղղված է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի բավարարմանը»։

Հեղինակները նշում են, որ Փաշինյանը թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստ է. «Ցայտուն օրինակ է Հայաստանի մինչև 2050 թ. զարգացման ծրագրի ստեղծման շուրջ առաջացած իրավիճակը։ Փաշինյանը մերժել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման անհրաժեշտությունը, որի առաջարկությունն արվել է կառավարության կողմից։ Վարչապետը կտրուկ դեմ է արտահայտվել միջազգային ասպարեզում հայ ազգի շահերի և իրավունքների պաշտպանության նախաձեռնության հետ կապված։

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը, հայ ռազմագերիների հարցում անգործությունը, որոնք ապօրինի գտնվում են Բաքվի բանտերում, Բաքվի նկատմամբ միջազգային դատարաններում հայցերից միակողմանի հրաժարվելը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելուն համաձայնություն տալը, որը ձեռնտու է Իլհամ Ալիևին և Ռեջեփ Էրդողանին, բացատրում են Նիկոլ Փաշինյանի շրջապատի բացասական արձագանքը վարչապետի գործողություններին։

Անձնական շահերից ելնելով՝ ՀՀ վարչապետը շարունակում է քայլեր ձեռնարկել ՀՀ-ում թուրք-ադրբեջանական լոբբիի ընդլայնման ուղղությամբ։ Այս ֆոնին նկատելի է Փաշինյանի հաշվարկը թիմի ձևավորման հարցում, որոնք զբաղված են լինելու հայ հասարակության շրջանում ոչ պոպուլյար թեզիսների առաջ մղման աշխատանքներում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930