Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով | Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին․ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ԵՄ պատվիրակությունում | Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ առաջնային են անվտանգությունը, հարգանքը և արդար վարձատրությունը․ Նաիրի Սարգսյան | Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին. Գագիկ Ծառուկյան | Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով | Պատերազմում երկու ոտքը կորցրած Արմանին կրկին վիրահատություն է անհրաժեշտ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թշնամու հրթիռակոծությունների ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանյան` թուրքին վաճառված, հայրենիք ծախած. տաշիրցիներ | 2026-ի փոփոխությունները և հարաբերությունների գաղտնիքները՝ ըստ նումերոլոգիայի | Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը՝ գերմանական տեխնիկայով. Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել. Ալեն Սիմոնյան | Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին | Ներկայիս իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար. Արտակ Զաքարյան

Լրահոս

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ-ն ամփոփել է գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի առաջին պաշտոնական այցերը Հայաստան, Վրաստան և Ադրբեջան` վերահաստատելով կազմակերպության հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը:

«Այս այցը հնարավորություն տվեց ընդգծելու ԵԱՀԿ-ի հաստատակամ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և մեր աջակցությունն ընթացիկ խնդիրների լուծմանը»,-ասել է Սինիրլիօղլուն:

Հայաստանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Ադրբեջանում նրան ընդունել են նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ե՛վ Երևանում, և՛ Բաքվում գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն ողջունեց տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող համապատասխան ջանքերը՝ հույս հայտնելով խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման վերաբերյալ։

«Լուրն այն մասին, որ խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականապես համաձայնեցվել է, ոգեշնչող իրադարձություն է։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին»,-հայտարարել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև