Skip to main content

Հերթական դատավորն է հրաժարվում կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը քննելուց | Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ռուսական բազան հանելու և այն թուրքականով փոխարինելու պարտավորություն ունի․Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան | Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ | Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան | Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան

Լրահոս

Պետք է ավելի շատ անհատական գանգատներ ուղարկել ՄԻԵԴ, այլապես արցախցիները կմնան առանց իրավական պաշտպանության. Արա Ղազարյան

Միջազգային ատյաններից հայցերի հետ կանչումը, իհարկե, լրջորեն ազդելու է Արցախի այն բնակիչների, որոնք բռնի տեղահանվել են, իրավական պաշտպանության վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:

Նա նշեց՝ դա է պատճառը, որ մասնավոր խմբերի արդեն նպատակը պետք է լինի որքան հնարավոր է շատ անհատական գանգատներ ուղարկել Եվրոպական դատարան:

«Քանի որ վստահ չեմ, որ այս խաղաղության պայմանագրում իրավական պաշտպանության արդյունավետ, չեմ ասում մեխանիզմներ, նույնիսկ սկզբունքներ սահմանված լինեն: Այդ դեպքում էլ արդեն լրջորեն հարց կբարձրանա այդ պայմանագրի սահմանադրականության հարցի վերաբերյալ, բայց առաջ չընկնենք դեռ: Բոլոր դեպքերում հիմա մեր խնդիրն է, որքան հնարավոր է շատ անհատական գանգատներ ուղարկել, ոչ միայն Եվրոպական դատարան, այլև միջազգային տարբեր տրիբունալներ, որովհետև իմ կարծիքով բռնի տեղահանված Արցախի բնակիչները կմնան առանց իրավական պաշտպանության, եթե հույսը դնեն միայն խաղաղության պայմանագրի վրա»,- շեշտեց նա։

Անդրադառնալով ապօրինի գույքի վերաբերյալ ՍԴ որոշմանը, նա ասաց, որ որոշումը բավական ընդարձակ է, դեռ պետք է լավ ուսումնասիրել այն:

«Ամենաշատը, որ ինձ հուզում է, որ վաղուց արդեն շփվում եմ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հետ, որը նույնպես խիստ հակասական է, զարգացող է, որովհետև այդ թեման ընդհանրապես գլոբալ տիրույթում անընդհատ զարգանում է, սկսած 90-ականներից: Մեզ մոտ, իմ կարծիքով, ամենամեծ խնդիրը՝ երկուսը կնշեմ, մեկը օրենքի չափազանց երկար հետադարձ լուծումն է՝ մինչև 91 թվականը, և երկրորդ խնդիրը, որ քրեական գործի հետ զուգամիտում երբ որ լինում է, այստեղ արդեն երբեմն քաղդատավարությունը կարելի է կոնկրետ գործով, կոնկրետ հանգամանքներում համարել որպես քողարկված քրեական հետապնդում:

Սա նույնպես ՄԻԵԴ-ը բավականին լավ շոշափում է, բայց ՍԴ-ն շատ մակերեսային, թռուցիկ կերպով է այդ խնդրին անդրադարձել, այդ թվում նաև հետադարձելիությունը, հիմնականում նշելով, որ ինչ-ինչ պատճառներով կաշկանդված է վերացական վերանայման այս վարույթի շրջանակներում, խորությամբ անդրադառնալ»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930