Skip to main content

Հերթական դատավորն է հրաժարվում կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը քննելուց | Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ռուսական բազան հանելու և այն թուրքականով փոխարինելու պարտավորություն ունի․Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան | Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ | Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան | Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան

Լրահոս

Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցի մանրամասները:

«Մենք զրուցեցինք նախագահի հետ համատեղ գործողությունների մասին՝ այդքան անհրաժեշտ ԱՄՆ-ի աջակցության և Ռուսաստանի վրա գործադրվող ճնշման՝ հանուն խաղաղության։ Քննարկեցինք ճակատային գծերում ստեղծված իրավիճակը։ Քննարկեցինք նաև դիվանագիտական ջանքերը։

Զրուցեցինք այն մասին, թե ինչպես կարելի է մոտեցնել իրական և երկարատև հրադադարի հաստատումը՝ գոնե 30 օրով։ Դա կարող է մեծ հնարավորություններ բացել դիվանագիտության համար։ Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած, առնվազն 30-օրյա լռություն։ Բայց այն պետք է լինի իրական։ Ո՛չ մի հրթիռային կամ անօդաչու հարձակում, ո՛չ մի հարյուրավոր գրոհներ ճակատում», — ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը պետք է համարժեք արձագանքի՝ աջակցելով հրադադարին։

«Նրանք պետք է ապացուցեն իրենց պատրաստակամությունը՝ պատերազմը դադարեցնելու հարցում։ Սա առաջին դեպքը չէ, երբ մենք նման առաջարկ ենք անում, բայց կրկին առաջարկում ենք։ Երեսուն օր, որոնք կարող են դառնալ խաղաղության տարիների սկիզբ։ Երկարատև և վստահելի հրադադարը կլինի խաղաղության ուղղությամբ առաջընթացի իրական ցուցանիշ։ Ամերիկան կարող է օգնել դրանում։ Աշխարհը հիմա Ամերիկայի կարիքը ունի այնպես, ինչպես ութսուն տարի առաջ», — ասել է Զելենսկին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930