Skip to main content

Հերթական դատավորն է հրաժարվում կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը քննելուց | Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ռուսական բազան հանելու և այն թուրքականով փոխարինելու պարտավորություն ունի․Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան | Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ | Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան | Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան

Լրահոս

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով:

«Սիրելի՛ արցախցիներ,

Այսօր Հայոց սրբազան եռատոնն է։ Հայրենական պատերազմի հերոսական հաղթանակի, Արցախյան Առաջին պատերազմում Շուշիի ազատագրման, և Արցախի Պաշտպանության Բանակի հիմնադրման նվիրական և պանծալի պատմական դրվագները մեկտեղվել են մայիսիննյան համազգային խորհրդի մեջ։

Ներկայիս ցավագին իրականությունը, որը վերջին տարիներին վշտով է մթագնել բոլորիս սրտերը, ազգային ու հայրենական ուրախության առիթներ քիչ է ընձեռում մեր ժողովրդին։ Սակայն դա չպետք է պատճառ հանդիսանա՝ մոռացության անդունդը նետելու մեր հերոսական անցյալը և պայծառ ապագայի  հույսի ներշնչանքը, որ բխում է անցյալ տասնամյակների մեր ունեցած ազգային ձեռքբերումներից։

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների։ Թող այդ հիշատակը մեզ զորացնի ու մղի նոր կամքի կերտման ուղին բռնելու, որպեսզի մեր կյանքում շարունակական լինեն հավաքական տոները։

Սիրելինե՛ր, թող այս օրը ևս մեկ առիթ լինի՝ աղոթելու մեր ժողովրդի այն զավակների համար, ովքեր իրենց կենսագրությամբ վկան են անցյալի փառքի, և հատկապես՝ նրանց, ովքեր կանգնած են Շուշիի ազատագրման և Արցախի բանակի կերտման ակունքներում։ Նրանցից ոմանք ի Տեր են ննջել փառքի կերտման ուղիներում. հավերժ հիշատա՜կ արդարոց հոգիներին։ Իսկ ոմանք էլ այսօր թշնամական գերության մեջ են՝ կրելով անասելի տառապանքներ Արցախի պետականությանը ծառայություն մատուցած լինելու պատճառով։

Արդ, հիշատակենք մեր սուրբ եռատոնը և վառ պահենք ոգու արիությունը, որովհետև Տերը մեզ պատվիրեց. «Ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք» (Հովհ. 14։27)։ Որովհետև մեր որդիները, եղբայրները, հայրերն ու պապերը ևս չխռովվեցին ու չվախեցան։ Տիրոջով զորացած հոգևոր ուրախության ճանապարհով է, որ անցնում է հաղթանակի ու ազգային փառքի ուղին»,- ասվում է ուղերձում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930