Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ Խուդաֆերինի կամրջի վրայով 4 անհայտ անձինք սողալով հայտնվել են Ադրբեջանի տարածքում և սկսել պեղել դրա հենակետային հատվածը։
Ըստ հաղորդագրության՝ սահմանապահների մոտենալուն պես նրանցից մեկը նետվել է Արաքս գետը, ևս երեքը փորձել են փախչել, սակայն ձերբակալվել են Իրանի տարածքում:
Բոլոր ձերբակալվածներն Իրանի քաղաքացիներ են։