Skip to main content

Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան

Լրահոս

Միրզոյանը Դանիայում ներկայացրել է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Հայաստանի տեսլականն՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և «Թրամփի ուղի» ծրագրի գործնական նշանակությունը

Դանիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Կուսակցությունների և ժողովրդավարության դանիական ինստիտուտ (DIPD), որտեղ հանգամանալից քննարկում է ունեցել Դանիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։

«Հայաստանը ժողովրդավարություն է, երիտասարդ, բայց ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության հետևողական առաջմղման հարցում ամուր հանձնառությամբ ժողովրդավարություն, և մենք մեծապես շահագրգռված ենք համախոհ գործընկերությունների զարգացման հարցում»,- ընդգծել է նախարար Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը հավելել է, որ ինչպես ժողովրդավարական զարգացման, այնպես էլ խաղաղության ամրապնդման հարցում քաղաքացիական հասարակությունն ունի էական ներուժ և անհրաժեշտ կարևոր դերակատարում:

Շարունակելով տարածաշրջանում խաղաղության թեման՝ նախարար Միրզոյանն ընգծել է, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի ներգրավածությամբ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով ձեռք բերված համաձայնություններն, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր հանգրվան են, այդ թվում՝ Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում կայունության և փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ։

Այս համատեքստում նախարարը ներկայացրել է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Հայաստանի տեսլականն՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա բաղադրիչ «Թրամփի ուղի» ծրագրի գործնական նշանակությունը։

Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրման ուղղությամբ տարվող աշխատանքերին:

Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել Հայաստանի և Եվրոպական միության միջև դինամիկ խորացող գործընկերությանն ու հավակնոտ օրակարգին, ինչպես նաև Հայաստան-Դանիա համագործակցության զարգացմանը՝ բոլոր մակարդակներում։ Մտքեր են փոխանակվել ժողովրդավարությունների դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում առկա փորձին ու գործիքակազմին։

Նախարարը պատասխանել է դանիացի փորձագետներին հետաքրքրող մյուս հարցերին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031