Skip to main content

Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան

Լրահոս

Ադրբեջանն օգտագործում է Բաքվի բանտերում գտնվող հայերի թեման՝ ՀՀ-ին ագրեunրի, օկnւպանտի և հանցագnրծի կարգավիճակի մղելու համար. Տիգրան Աբրահամյան

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց թեման ակտիվացնելու և խնդիրը Հայաստան-Ադրբեջան գործընթացքում քննարկման առարկա դարձնելու համատեքստում: Այս մասին ԱԺում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցույան պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Թեպետ Հայաստանում, մեր հասարակություն շրջանում քիչ չեն տարբեր քաղաքական, հասարակական միավորները, կամ պարզապես ակտիվ նախաձեռնություններն ու խմբերը, որոնք 44-օրյա պատերազմին, դրան հաջորդող ժամանակահատվածում, 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի և արցախցիների նկատմամբ ցեղասպանությունից հետո հարցը մշտապես բարձրաձայնել են՝ ակցիաներից, տարբեր ձևաչափով քննարկումներից մինչև միջազգային ատյաններ, սակայն այդ թոհուբոհի որպես կանոն բացակայում է պետությունը: Մի բան է, երբ թեման օրակարգ բարձրացնում և միջազգայնացնում է պետությունը՝ իր ինստիտուտների և միջազգային համագործակցության հարթակներն օգտագործելով, լրիվ այլ բան, երբ դա անում են մյուս բոլոր ուժերը: Ադրբեջանը հայ գերիների ու անհետ կորածների չափազանց զգայուն հարցն օգտագործում է՝ տարբեր երկրներին ծառայություններ մատուցելու և իր հավատարմությունը հայտնելու նպատակով:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը տարածաշրջան  կարող է որոշակի պրոցեսներ արագացնել՝ թեման հումանիտար տեսանկյունից քննարկելու և խաղաղության լույսի ներքո հանգուցալուծման տանելու առումով: Ցավալիորեն այսպիսի կարևոր և հրատապ թեմայի շուրջ ակնկալիքներն ու քննարկումները բացառապես պայմանավորված են այս կամ այն երկրի շահերի, իմիջային հարցերի կամ քմահաճույքների հետ, իսկ թեմայի հիմնական շահառուն՝ գործող ռեժիմը, թեև որոշակի պարբերականությամբ երկչոտ, անորոշ, իսկ երբեմն՝ ադրբեջանահաճո տեքստեր է հնչեցնում, սակայն թեման առաջին պլան ակնհայտորեն չի բերում: Ադրբեջանն օգտագործում է Բաքվի բանտերում գտնվող հայերի թեման՝ Հայաստանին ագրեսորի, օկուպանտի և հանցագործի կարգավիճակի մղելու համար ու սա արվում է գործողների անթույլատրելի լռության և անտարբերության պայմաններում: Ադրբեջանական տարբեր ագրեսիաների հետևանքով անհետ կորած անձանց ճակատագրի պարզումն ու հայրենադարձումը նորմալ կառավարությունների, գործիչների համար պետք է լիներ պատվի ու արժանապատվության հարց, սակայն նրանց հարազատներն այս դռնից այն դուռն են գնում, դրանք հերթով թակում, սակայն խնդիրը մնում է խիստ անորոշ: Մարդիկ, ովքեր հայրենիքի համար ծանրագույն փուլում մարտի են նետվել, պետության համար պետք է ունենան բարձրագույն կարգավիճակ, իսկ նրանց զոհվելու կամ անհետ կորելու հանգամանքը մշտապես պետք է լինի օրակարգի առանցքում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031