Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում | Նիկոլ Փաշինյանը ջնջել է Աննա Հակոբյանին ինստագրամի իր էջից | Զnhվել է Ալի Խամենեիի կինը | FIA ավտոմոբիլային սպորտի և շարժունակության բարձրաստիճան պատվիրակությունն ամփոփեց իր կարևոր այցը Հայաստան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զանգեզուրի միջանցքը» արհեստական տերմին է.ոչ մի գեոպոլիտիկ փոփոխություն Իրանը չի հանդուրժի.Շիրղոլամի | Հայաստանը չպետք է վնաս կրի այս գործողություններից. Իրանի դեսպան | Թրամփը պնդում է, թե Իրանը փորձել է վերшցնել իրեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրան-Հայաստան սահմանը 24 ժամով փակվել էր. այսօր՝ 9.30-ից, երկու ուղղությամբ շարժը կա. Շիրղոլամի | Մենք չենք մտնելու պոպուլիզմի դաշտ․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Նուբարաշենի թռչնաֆաբրիկայի մոտ բախվել են «Hongqi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը | Եպիսկոպոսի իշխանությունը շնորհվում է եպիսկոպոսական ձեռնադրությամբ, պետական իշխանության միջամտությունը հակասահմանադրական է․ Գոհար Մելոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոգևոր առաջնորդը բացառիկ պատմական կերպար էր, ով դրական վերաբերմուն ուներ հայ ժողովրդի հանդեպ.դեսպան | Զինվորի սպանության գործով 1 անձ կալանավորվեց | ՈՒՂԻՂ. Ի՞նչ իրավիճակ է Իրանում. հրատապ ասուլիս ՀՀ-ում Իրանի դեսպանատանը | Աբու Դաբիում գտնվող Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Իրանում սրված իրավիճակի պատճառով չի կարողանում վերադառնալ Վրաստան

Լրահոս

ՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու գործընթացը կազմակերպելու համար. նրա ու ևս 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու նպատակով, իր մտերիմ անձի օժանդակությամբ, վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 560.000 ՀՀ դրամ, ինչպես նաև պահանջել 765.140 ՀՀ դրամ՝ հիշյալ անձանց վարժական հավաքներից ազատելու համար։

ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև վարժական հավաքներից խուսափած անձանց, ինչպես նաև վերջիններիս ծնողների նկատմամբ, ովքեր իրենց որդիների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ նրանց վարժական հավաքներից ազատելու համար պաշտոնատար անձին միջնորդի օժանդակությամբ տվել են ապօրինի վարձատրություն։

ՊՆ պաշտոնյայի ու ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է զերծ մնալ կաշառքի կամ այլ ապօրինի վարձատրության դիմաց վարժական հավաքներին ներգրավման ենթակա քաղաքացիների տվյալները հերթական ցուցակներից հանելու արատավոր և քրեորեն հետապնդելի պրակտիկայից, իսկ օրենքով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում վարժական հավաքներին չմասնակցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տեղեկություններն անհապաղ ներկայացնել իրավապահ մարմիններին։

Միաժամանակ պարզաբանվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն և Պաշտպանության նախարարությունը հետամուտ են լինելու նմանատիպ դեպքերի բացահայտմանը, և այդպիսիք հայտնաբերելու դեպքում ձեռնարկվելու են համապատասխան իրավական գործընթացներ՝ օրենքով նախատեսված բոլոր հետևանքներով։

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031