Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանցուց լավ կուրկուտ պատրաստող չկա. խոհարարը բացահայտում է պապերի բաղադրատոմսը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուրկուտի ավանդական փառատոն Կապանում. հասույթով անապահով ընտանիքի տուն կտան | Դատախազը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին․ նրանք կկալանավորվեն | ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով | Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու մեջ կասկածվող անձը․ քաղաքապետի մամուլի խոսնակ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ դեմ սև փիառ են անում, բայց չի աշխատելու. Գևորգ Փարսյան | Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան | Մենք պետք է փոխենք մեր ժողովրդի ճակատագիրը, դրա համար պետք է հաղթահարենք զայրույթը, թշնամանքը. Փաշինյան | 20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան | Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունեն վերջնական և տևական խաղաղություն հաստատելու. վարչապետ | Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնшմшնքի մթնոլորտի արտացոլումն է. Փաշինյանը՝ ադրբեջանում հայ գերիների մասին | Այս ռեժիմի թիրախnւմ մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն․ Տիգրան Աբրահամյան | «Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան | Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանի մահը հնարավոր էր կանխել, ինչը չարվեց. Միրզոյան

Լրահոս

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը ցույց տվեց հրթիռներից և շահեդներից պաշտպանվելու բարդությունը․ Զելենսկի

Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը ցույց տվեց հրթիռներից և շահեդներից լիարժեք պաշտպանվելու բարդությունը նույնիսկ այն երկրներում, որոնք ունեն ավելի որակյալ ՀՕՊ, քան Ուկրաինան. միևնույն ժամանակ Ուկրաինան պատրաստ է օգնել գործընկեր երկրներին թշնամու հարձակումներին հակազդելու իր փորձով, ասել է նա իր ուղերձում։

«Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից կարելի է տեսնել, թե որքան դժվար է հրթիռներից և շահեդներից 100% պաշտպանություն ապահովելը նույնիսկ Ծոցի երկրներում, որոնք ունեն ՀՕՊ ավելի որակյալ համակարգեր, քան առայժմ մեզ տրամադրել են գործընկերները, ունեն համակարգերի ավելի մեծ քանակություն, բայց միևնույն է՝ չեն խոցում ողջ բալիստիկան: Կան նաև «Շահեդներ», որոնք չեն կասեցվել տարածաշրջանի ՀՕՊ-ի կողմից:

Բոլորը տեսնում են, որ պաշտպանության մեր փորձը շատ առումներով անփոխարինելի է: Մենք պատրաստ ենք տարածել այդ փորձը, պատրաստ ենք օգնել այն ժողովուրդներին, ովքեր օգնել են Ուկրաինային այս ձմռանը և ընդհանրապես այս պատերազմի ընթացքում»,- ասել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ Եվրոպան պետք է, այնուամենայնիվ, իրեն ապահովի իրական ուժով, իր երկինքը, իր հողը, իր ծովը ցանկացած տիպի հարձակումներից պաշտպանելու իրական կարողությամբ. մասնավորապես դրա համար անհրաժեշտ է կառուցել ՀՕՊ արտադրության բավարար ծավալներ թե՛ դրոնների, թե՛ բալիստիկայի դեմ:

Նախագահը հավելել է, որ Ուկրաինան մանրամասնորեն արձանագրում է Իրանի շուրջ իրավիճակի յուրաքանչյուր փոփոխություն և գտնվում է գործընկերների հետ համակարգման մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև