Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են «Opel Zafira» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորների մի մասին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով։


















































