Եթե այս պահին անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա, ինչո՞ւ շեղվել ներքին օրակարգից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք նորմալ է համարում տարածաշրջանում մարտական գործողությունների պայմաններում իրենց ներկուսակցական քարոզարշավ իրականացնելը:
«Ի՞նչ պետք էր անել, որ ակնհայտ լիներ՝ Կառավարությունը անտարբեր չէ այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է ՀՀ սահմաներից դուրս»,- նշել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու Անվտանգության խորհրդի հայտարարությունից բացի, Կառավարությունը պաշտոնական ցավակցական խոսք չհայտնեց Իրանին, Գալյանը նշեց, որ ոլորտին չի տիրապետում ու դրա մասնագետը չէ, չի սիրում խոսել այն երևույթների մասին, որոնք մասնագիտական չեն, հավելեց՝ թույլ չի տա իրեն որևէ դիրքորոշում հայտնել տվյալ թեմայի մասին:
«Ես չեմ հանդիսանում Անվտանգության խորհրդի անդամ, չգիտեմ, թե ինչ է քննարկվել:
Գիտեմ միայն, որ Անվտանգտության խորհրդի նիստ հրավիրվել է նաև այդ իրադարձություններին նախորդող և հաջորդող օրը, արդյունքում մենք ունեցել ենք այն հայտարարությունը, որն ունեցել ենք»:


















































