Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում | Նիկոլ Փաշինյանը ջնջել է Աննա Հակոբյանին ինստագրամի իր էջից | Զnhվել է Ալի Խամենեիի կինը | FIA ավտոմոբիլային սպորտի և շարժունակության բարձրաստիճան պատվիրակությունն ամփոփեց իր կարևոր այցը Հայաստան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զանգեզուրի միջանցքը» արհեստական տերմին է.ոչ մի գեոպոլիտիկ փոփոխություն Իրանը չի հանդուրժի.Շիրղոլամի | Հայաստանը չպետք է վնաս կրի այս գործողություններից. Իրանի դեսպան | Թրամփը պնդում է, թե Իրանը փորձել է վերшցնել իրեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրան-Հայաստան սահմանը 24 ժամով փակվել էր. այսօր՝ 9.30-ից, երկու ուղղությամբ շարժը կա. Շիրղոլամի | Մենք չենք մտնելու պոպուլիզմի դաշտ․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Նուբարաշենի թռչնաֆաբրիկայի մոտ բախվել են «Hongqi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը | Եպիսկոպոսի իշխանությունը շնորհվում է եպիսկոպոսական ձեռնադրությամբ, պետական իշխանության միջամտությունը հակասահմանադրական է․ Գոհար Մելոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոգևոր առաջնորդը բացառիկ պատմական կերպար էր, ով դրական վերաբերմուն ուներ հայ ժողովրդի հանդեպ.դեսպան | Զինվորի սպանության գործով 1 անձ կալանավորվեց | ՈՒՂԻՂ. Ի՞նչ իրավիճակ է Իրանում. հրատապ ասուլիս ՀՀ-ում Իրանի դեսպանատանը | Աբու Դաբիում գտնվող Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Իրանում սրված իրավիճակի պատճառով չի կարողանում վերադառնալ Վրաստան

Լրահոս

Հայաստանը չպետք է վնաս կրի այս գործողություններից. Իրանի դեսպան

Իրանի նկատմամբ իրականացվող ագրեսիան վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը։ Եթե այդ գործողությունները շարունակվեն, ապա տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվեն ոչ բարենպաստ պայմաններ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Նրանք, ովքեր իրականացրին այս գործողությունները, ամենաանպատասխանատու կերպով վտանգեցին թե՛ տարածաշրջանի, թե՛ միջազգային խաղաղությունն ու կայունությունը։ Մեր բարեկամ ու հարևան Հայաստանի անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է, և Հայաստանի տարածքային ամբողջականությունն էլ մեզ համար կարմիր գիծ է։

Մեր ցանկությունն է, որ Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի այս գործողությունների հետևանքով»,-ասաց դեսպանը։

Նա ընդգծեց՝ միջազգային արձագանքը տեղին ու ստացված չէր այն ագրեսիայի նկատմամբ, որն իրականացվում է Իրանում։

«Այդ երկրներից շատերը, որոնք խոսում են օրենքի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերից, այս հարձակման դեպքում լիարժեք լռություն պահպանեցին»։

Ինչ վերաբերում է Հայաստանից հնչող գնահատականներին, դեսպանն ափսոսանք հայտնեց «մի խումբ վերլուծաբանների կողմից ոչ տրամաբանական խոսքերի վերաբերյալ, ովքեր շարունակում են արևմտյան տեսլականը Հայաստանում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031