Skip to main content

Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան

Լրահոս

«Լռե՛ք, ես եմ որոշողը», «Ձեր հայաթը չի», «Խելոք մնա». վեճ՝ ԱԺ-ում

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ընթացքում իրավիճակը լարվեց։ Ընդդիմադիր պատգամավորը խոսում էր իշխանության օրոք կոռուպցիոն դրսևորումների մասին: Նա, դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, հարց ուղղեց. «Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա։ ԱՆԻՖ-ի 25 միլիարդից ի՞նչ կա»: Վարդանյանն ասաց, որ ելույթն ընդհատել են, ու խնդրեք իր ժամանակը վերականգնել։ Սակայն, նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը դա թույլ չտվեց։

«Ես եմ որոշում, իմ հետ տենց խոսալ չի կարելի, տիկի՛ն Վարդանյան, ավարտվեց ձեր ելույթը, նստեք ձեր տեղը: Բանախոսը պիտի շուռ գա ԱԺ նախագահին ասի: Ես եմ այստեղ որոշողը»,- զայրացած ասաց Ալեն Սիմոնյանը:

Խորհրդարանի դահլիճից, սակայն մեկնաբանություններն ու քննարկումները շարունակվում էին: Տեղից միջամտում էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը:

Ի պատասխան նրա դիտարկումներին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Դու խելոք մնա»։ Ապա շարունակեց. «Կլռեք, երբ ասում եմ՝ լռեք, սա ԱԺ նիստերի դահլիճն է, ձեր հայաթը չի»:

Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Կարգի հրավիրեք ձեր խմբակցությանը, թե չէ ես կհրավիրեմ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031