Skip to main content

Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան

Լրահոս

Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է. հայտարարություն

Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Այս մասին ասված է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից տարածած հայտարարության մեջ:

«Ռուբեն Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերին օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել: Դատավարություններն ավարտվել են մեկ ամիս առաջ, սակայն ո՛չ Ռուբենը, ո՛չ էլ, մեր տեղեկություններով, մյուս հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն, դեռ չեն ստացել: Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։ Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Նրա և մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը և Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում՝ երկրից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։ Մենք նաև մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները՝ կապի պահպանված միակ միջոցը, կարող են դադարեցվել։ Մենք հրապարակում ենք Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային ուղղված Ռուբենի դիմումի աուդիոձայնագրությունը, որը նրան թույլ չեն տվել ավարտել։ Հուսով ենք՝ այն կհասնի հասցեատիրոջը:

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀՐԱՏԱՊ ԴԻՄՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ ՍԱԲԻՆԱ ԱԼԻԵՎԱՅԻՆ (Փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում) 2026 թ․ մարտի 13 «Ես կցանկանայի… Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմեն, տիկին Ալիևա. ստիպված եմ դիմել Ձեզ: Չնայած 2023-ի հոկտեմբերին տեսախցիկի առաջ մեր առաջին հանդիպման ժամանակ Դուք մեծահոգաբար տրամադրել էիք ձեր հեռախոսահամարը, վերջին 10 օրվա ընթացքում ես չեմ կարողացել կապվել Ձեզ հետ, թեև փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և զանգելու փորձերով գործադրել եմ հնարավոր բոլոր ջանքերը: Հետևաբար, ստիպված եմ դիմել Ձեզ հրապարակայնորեն: Եվ, ցավոք, ինձ ու իմ գործընկերների հետ այստեղ կատարվողը ձեզ փոխանցելու այլ միջոց չունեմ:

Ես խնդրում եմ հանդիպում Ձեզ հետ: Դուք հանրային միակ հաստատության ղեկավարն եք, որին կարող եմ դիմել այս իրավիճակում, քանի որ ադրբեջանական մյուս բոլոր մարմինները կա՛մ իրականացնում են պետական վերահսկողություն, կա՛մ… (Այստեղ Ռուբեն Վարդանյանին ընդհատում են և թույլ չեն տալիս շարունակել Ադրբեջանի օմբուդսմենին ուղղված իր խոսքը) Եվ հիմա նրանք նույնիսկ թույլ չեն տալիս ինձ դա անել: Ուզում եմ ասել, որ, ցավոք, նրանք թույլ չեն տալիս ինձ դիմել Ձեզ, որպեսզի Դուք՝ միակ մարդը, որը կարող է այս իրավիճակում, այնտեղ… Ես մեկ ամիս է՝ չեմ կարողանում ստանալ դատավճիռը. ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն, ո՛չ ադրբեջաներեն. չգիտեմ՝ ինչի համար եմ դատապարտվել և որ հոդվածներով։ Ես հանդիպում եմ խնդրում, որպեսզի կարողանանք քննարկել այս ամենը: Որովհետև, ցավոք, Կարմիր խաչը հեռացել է: Այստեղ չկա որևէ այլ հաստատություն, որը կարող է մեզ հետ կապ պահել։ ՀՀ կառավարությունն այստեղ չունի ներկայացուցչություն և զբաղված է մատակարարումներով…» (Զանգն ադրբեջանական կողմից ընդհատվում է` հնարավորություն չտալով Ռուբեն Վարդանյանին ավարտել օմբուդսմենին ուղղված իր խոսքը)»,-ասված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031