Skip to main content

Հերթական դատավորն է հրաժարվում կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը քննելուց | Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ռուսական բազան հանելու և այն թուրքականով փոխարինելու պարտավորություն ունի․Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան | Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ | Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան | Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան

Լրահոս

Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:

Երեկ աշխատանքային օրվա ավարտին «Փաստը» դիմեց ԿԸՀ՝ խնդրելով տեղեկացնել, թե տվյալ պահի դրությամբ (ժամը 18:00) քանի կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք է արդեն փաստաթղթերը ներկայացրել: Պարզվեց, որ դեռևս ընդամենը 6 քաղաքական ուժ է փաստաթղթերը հանձնել, այն է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը (կազմում` «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, «Նոր դարաշրջան» կուսակցություն և «Միավորված հայեր» կուսակցություն), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը:

Փաստորեն, ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ էլ կուսակցությունների և դաշինքների զգալի մասն իր փաստաթղթերը կներկայացնի վերջին օրը, այսինքն՝ այսօր:

Հավելենք, որ նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն: Նշենք նաև, որ ընտրողների սկանավորված ցուցակները պաշտոնապես հրապարակելու, ներբեռնելու և, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու են մայիսի 9-ին մինչև ժամը 12:00-ն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930