Skip to main content

Հերթական դատավորն է հրաժարվում կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը քննելուց | Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ռուսական բազան հանելու և այն թուրքականով փոխարինելու պարտավորություն ունի․Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան | Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ | Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան | Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան

Լրահոս

Ադրբեջանը Երևանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրողներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ապրիլի 23-ին Երևանում Ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշի այրումը։

«ՀՀ կառավարությունը պետք է անհապաղ կանխեր նման արշավը, որը մարմնավորում է խոր արմատներ ունեցող էթնիկ ատելություն, և ձեռնարկեր համապատասխան անվտանգության միջոցառումներ։ Բացարձակապես անընդունելի է աչք փակել նման գործողությունների վրա՝ ժողովրդավարական նորմերի, հավաքների ազատության և կարծիքի ազատության քողի տակ։ Նման գործողությունները, որոնք շարունակում են մնալ ֆաշիստական ​​մտածողության բացահայտ դրսևորում՝ հիմնված Հայաստանում ռևանշիզմի և էթնիկ ատելության վրա, պետք է դատապարտվեն և դադարեցվեն միջազգային մակարդակով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այս գործողությունների համար պատասխանատուներին», — ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես երեկ դատապարտել է Թուրքիայի դրոշն այրելու փաստը։ Խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ին Փաշինյանի դիրքորոշումն է փոխանցել՝ նշելով.

«Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930