ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանը՝ գեղցկուհիների պարի կենտրոնում. ինչպես են ընդունել Նոր Գյուղում նրան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ պետք է անենք ապրիլի 24-ից հետո․ Թաթոյանի կարևոր հարցադրումն ու 6 առաջարկները | Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր | Ալիևը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան (տեսանյութ) | Շնորհակալ եմ մեր Տիրոջը, որ քեզանով հարստացրել է իմ և մեր կյանքը. Բագրատ Սրբազանի շնորհավորանքն՝ Արթուր Սարգսյանին | Ընտրական ցուցակների գրանցումից հետո կուսակցությունները կամ դաշինքները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ․ ԿԸՀ | Պռոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանnւթյան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | ՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը. Փաշինյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՆԳ նախարարի հետ | Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը | Զելենսկու հնարավոր այցից ամենաշատը անհատապես տուժում է Փաշինյանը | ԱՄՆ-ը ծովային շրջափակման հարցում իրեն պահում է ծnվահենի պես. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ | Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» | Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը շուտով կունենան հնարավորություն` պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուին․ Սամվել Կարապետյան | «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ»-ում դադարեցրել են տնօրենի լիազորությունները, աշխատավարձերը ուշացնում են․ աշխատակից | Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խnշտանգումը, և ով կարող է խnշտանգել․ Դանիել Իոաննիսյան

Լրահոս

ԱՄՆ-ը ծովային շրջափակման հարցում իրեն պահում է ծnվահենի պես. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

Միացյալ Նահանգները, սահմանելով Իրանի ծովային շրջափակում, որն ուղեկցվում է առևտրային նավերի առգրավմամբ և անձնակազմերի կալանավորմամբ, փաստացի գործում է որպես ծովահեն և ահաբեկիչ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգները սահմանել է այսպես կոչված ծովային շրջափակում և իրականացնում է հակաիրավական գործողություններ, որոնց թվում են միջազգային ջրերում իրանական առևտրային նավերի առգրավումը և դրանց անձնակազմերի ձերբակալումը. նման գործողությունները ծովահենություն են և պատանդառություն: ԱՄՆ-ը իրեն պահում է ծովահենի և ահաբեկչի պես՝ հարկադրանքի և ահաբեկման միջոցով ազդելով առևտրային նավերի վրա, ահաբեկելով դրանց անձնակազմերին, ապօրինաբար առգրավելով նավերը և կալանքի տակ վերցնելով անձնակազմի անդամներին», — ասել է նա լրագրողներին:

Իրանի մշտական ներկայացուցիչը նաև նշել է, որ Թեհրանի գործողությունները Հորմուզի նեղուցում հիմնված են ծովային իրավունքով Իրանի իրավունքների ու պարտավորությունների և սեփական ազգային օրենքների ու նորմերի վրա։

«Ծովային փոխադրումների ցանկացած խախտման պատասխանատվությունը կրում են ագրեսորները՝ ԱՄՆ-ը և նրա կողմնակիցները։ Հակառակի մասին ցանկացած հայտարարություն անհիմն է»,- եզրափակել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև