Skip to main content

Հերթական դատավորն է հրաժարվում կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը քննելուց | Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ռուսական բազան հանելու և այն թուրքականով փոխարինելու պարտավորություն ունի․Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան | Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ | Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան | Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան

Լրահոս

Գույքահարկը նվազեցնել. տաքսիստների համար այլ բալային համակարգ սահմանել. Ծառուկյանի ներկայացրել է իր առաջարկները

Ես վերջին շաբաթները շրջում եմ մեր գյուղերով, տարբեր մարզերում։ Ուզում եմ ներկայացնել իմ տպավորությունները։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«1. Մարդիկ համատարած փոփոխություններ են ուզում։ Կան տարիներով կուտակված պրոբլեմներ. ոչ ոք ո´չ փորձում է լուծել, ո´չ խոսել մարդկանց հետ, ո´չ էլ՝ մի լուծում առաջարկել։

  1. Պրոբլեմների 80-90 տոկոսը ճիշտ կառավարման դեպքում շատ կարճ ժամանակում կլուծվի։ Ուղղակի պետք է հասկանալ պրոբլեմը ու ճիշտ լուծումը գտնել։
  2. Մենք ունենք փայլուն ժողովուրդ՝ աշխատասեր, ազնիվ, իրոք հպարտ։ Դժվար կյանքից են մարդիկ կոտրվում, մարդիկ հիասթափվում են, որ իրենց պրոբլեմներին լուծում տվող չկա։
  3. Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ։ Սա անթույլատրելի է։

Մարդիկ զրույցների ընթացքում նոր հարցեր են բարձրացնում, որոնք պետք է անպայման ներառել մեր ծրագրերում։

Գիտեք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը կոչվում է «Առաջարկ Հայաստանին»։ Այս ծրագիրը ոչ թե գրվում է փակ սենյակներում ու ասում ենք՝ սա է, այլ հակառակը՝ գնում ենք ժողովրդի մոտ, գնում ենք գյուղեր, քաղաքներ, լսում ենք մարդկանց՝ իրենց հոգսը, խնդիրները, նաև՝ լուծման առաջարկները, ու հետո մասնագետներն էդ ամենը ի մի են բերում, իրենց լուծումները ներկայացնում ծրագրում։

Հիմա ինձ ժողովուրդը խնդրել է մի քանի հարցի ուշադրություն դարձնել.

ա. Վարկեր. մարդկանց պետք է օգնել։ Չկա ընտանիք, որ վարկեր չունենա, որոնց տոկոսները տարիներով մուծում են, բայց մայր գումարին հերթը չի էլ հասնում։ Էս հարցը պետք է լուծվի, ի վերջո բանկերը մեր քաղաքացուն պիտի ծառայեն, ոչ թե քաղաքացին՝ բանկերին։

բ. Մարդիկ շատ անհանգստացած են գյուղմթերքի սպառման ճակատագրով։ Քաղաքի կաբինետներում ասում-խոսում են, նկարահանվում, քաղաքական միավորներ են հավաքում, բայց գյուղացին անհանգիստ է, թե ԵԱՏՄ-ի հետ հնարավոր խնդիրների դեպքում ի՞նչ է լինելու իր բերքի հարցը։ Էսքան տարի էդ վարկերը վերցրել, այգի են դրել, ջերմոց են դրել, հիմա սկսել են բերք ստանալ, ու մարդկանց սրտերում վախ կա, որ եթե քաղաքական խնդիրներ սկսվեն, էլի´ առաջինը գյուղացին է տուժելու։ Ո´ր գյուղ մտել եմ, առաջին հարցերից մեկը դա է եղել։

գ. Տաքսիստների տուգանքների բալային համակարգը։ Ճիշտ չի բոլորի համար սահմանել նույն բալային համակարգը։ Մարդն առավոտից իրիկուն տաքսի է քշում, արդար քրտինքով իր տունն է պահում, մենք մի ստից խախտման համար էդ մարդուն դնում ենք անելանելի վիճակում։ Ո՞նց կարող է էդպես լինել։ Տաքսիստների և ընդամենը տնից աշխատանքի գնացողների բալային համակարգը չի կարող նույնը լինել։

դ. Հաջորդ խնդիրը, որը հատկապես սուր է Երևանում. գույքահարկի խնդիրը։ Անազնիվ օրենք է, չի կարելի այսպես։ Պետք է փոխվի օրենքը։ Մեր թիմը կոնկրետ առաջարկով է հանդես գալու։

Մենք շարունակելու ենք շրջել գյուղերում, քաղաքներում, բակերով, տներով, մարդկանց հետ խոսելու ենք, լսելու, ձևակերպելու խնդիրները, միասին գրելու ենք մեր առաջարկը Հայաստանին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930