Skip to main content

Հերթական դատավորն է հրաժարվում կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը քննելուց | Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ռուսական բազան հանելու և այն թուրքականով փոխարինելու պարտավորություն ունի․Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան | Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ | Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան | Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան

Լրահոս

Իրավաբան փորձագետները զգուշացնում են՝ ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնшպետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին. Ամստերդամ

ԵՄ-ն մեղադրվում է ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով միջազգային իրավունքը խախտելու մեջ:  Այս մասին գրել է աշխարհահռչակ իրավաբան և միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«Իրավաբան փորձագետները զգուշացնում են, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնապետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին։

Բրյուսելը 300 միլիոն եվրո է տրամադրում կառավարության քննադատների վերաբերյալ «ապատեղեկատվությանը» հակազդելու համար։

Բրյուսելյան չինովնիկները քննադատության են ենթարկվել ԵՄ իրավունքի տասներկու խախտումների համար։

Նոր աղմկահարույց զեկույցի համաձայն՝ Հայաստանի ընտրություններին Եվրոպական միության միջամտությունը խախտել է ընտրական գործընթացներին միջամտելու վերաբերյալ հենց իր՝ ԵՄ-ի կանոններն ու օրենքները։

«Amsterdam & Partners» իրավաբանական ընկերության «Interference by design» («Միջամտություն՝ ըստ նախագծի») խորագրով նոր զեկույցը զգուշացնում է, որ «ԵՄ-ն Հայաստանի կառավարության կողմից ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ լռությունից անցել է ակտիվ, ոչ չեզոք և կառուցվածքային առումով միակողմանի ներգրավվածության Հայաստանի նախընտրական միջավայրում»։

Զեկույցում նշվում է, որ ԵՄ-ն հատել է սահմանը՝ «օրինական համագործակցությունից անցնելով անուղղակի ընտրական միջամտության և միջազգային ու ԵՄ իրավունքի խախտման»։

Ըստ փաստաթղթի՝ ընտրություններից առաջ Եվրոպական միության գործողությունները, այդ թվում՝ ավելի քան 300 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցությունը, «Հիբրիդային արագ արձագանքման թիմի» գործուղումը, «ապատեղեկատվության դեմ պայքարի» ջանքերը և քվեարկությունից մեկ ամիս առաջ Երևանում եվրոպական 44 առաջնորդների գագաթնաժողովի անցկացումը, հավասարազոր են Հայաստանի ընտրական գործընթացի սաբոտաժի։

Զեկույցում շարունակվում է. «Քննադատությունը ոչ թե բուն ներգրավվածության մասին է, այլ այն ներգրավվածության, որը միակողմանի է, երբ պահանջվում է ներառականություն, թափանցիկ չէ, երբ անհրաժեշտ է բացահայտություն, առանց նախապայմանի է, երբ ակնկալվում են նախապայմաններ, և լռություն է պահպանում ժողովրդավարական չարաշահումների վերաբերյալ, երբ ԵՄ-ն պետք է հանդես գա հօգուտ ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների»։

Միջազգային իրավաբանները նշում են, որ փոխարեն Եվրամիությունն իր աջակցությունը պայմանավորի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) և Ռազմավարական օրակարգով սահմանված ժողովրդավարական չափանիշների պահպանմամբ՝ ընդլայնել է համագործակցությունը Փաշինյանի վարչակազմի հետ։

Նրանք պնդում են, որ ԵՄ ներգրավվածությունը Հայաստանում «չեզոք աջակցություն չէ ժողովրդավարությանը, այլ միակողմանի աշխատանք է բացառապես գործող կառավարության հետ»։

Նրանց վերլուծությունը բացահայտում է հինգ հիմնական ուղղություն, որոնք փաստում են, որ ԵՄ գործունեությունը հավասարազոր է ընտրական միջամտության.

• Ողջ ընդդիմությանը որակել որպես ռուսական քարոզչություն, ինչը Փաշինյանի կառավարությունն օգտագործել է քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներն էլ ավելի խստացնելու համար։

• ԵՄ թափանցիկության պակասն այն հարցում, թե ինչն է ինքը համարում «օտարերկրյա միջամտություն»։

• Այն պնդումը, թե իրենք հրավիրվել են հավանական ավտորիտար ղեկավարի կողմից, միջազգային իրավունքի համաձայն վավեր հիմք չէ։

• Հայաստանում իր դերակատարման համար ԵՄ-ին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների բացակայությունը։

• Երկակի ստանդարտները և հետևողականության պարտավորության խախտումը՝ համեմատելով Հունգարիայի դեմ ԵՄ գործողությունները և Փաշինյանի չարաշահումների նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը։

Հայաստանում ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին, որի ժամանակ շատ հայեր պատրաստվում են իրենց քվեով հեռացնել իշխող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում օրոք տեղի են ունեցել Հայաստանի օրենսդրության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների լուրջ խախտումներ։

Այս զեկույցը «Amsterdam & Partners»-ի շարքի երկրորդն է՝ նվիրված Հայաստանում ժողովրդավարության վտանգված վիճակին։

Առաջին զեկույցը՝ «Հայաստանի ավտորիտար շրջադարձը», ներկայացնում էր, թե ինչպես է Փաշինյանը պարբերաբար արհամարհում ժողովրդավարական նորմերը և դառնում փաստացի բռնապետ։

Այն թարմացվել էր փետրվարին՝ արտացոլելու համար այդ միտումների էլ ավելի սրումը։

Այս պնդումները, որոնք արձանագրվել են նաև ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից, շեշտադրվում են ընդդիմադիր կուսակցությունների և հայաստանյան խոշոր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։

Վերջին զեկույցում նշվում է, որ «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտորդական առաքելությունը, որի կազմում էր նաև Human Rights Watch-ի նախկին ղեկավար Քենեթ Ռոթը, հայտնաբերել է քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների, իրավական անորոշություն պարունակող օրենքների չարաշահման և Եկեղեցու անկախությանը կառավարության միջամտության փաստեր»։

Այս ամենի համապատկերին զեկույցը ԵՄ-ից պահանջում է ճիշտ կիրառել իր կանոնները և «հետևել իր իսկ իրավական պահանջներին» Հայաստանում ներգրավվածության հարցում։

Այնուամենայնիվ, զեկույցը զգուշացնում է, որ չեզոք լինելու փոխարեն ԵՄ-ն միայն դրսևորում է «ընտրողական աջակցություն», ինչը Փաշինյանին տալիս է այն ամենը, ինչ անհրաժեշտ է իշխող կուսակցության դիրքերն ամրապնդելու համար և անտեսում է ընդդիմադիր խմբերին պաշտպանելու ցանկացած փորձ։

Իրավաբանական ընկերությունն առանձնացնում է տասնվեց հանձնարարական՝ այս ակնհայտ խնդիրը լուծելու համար, ներառյալ մի շարք անհապաղ միջոցառումներ.

• Կասեցնել «Հիբրիդային արագ արձագանքման թիմի» գործունեությունը՝ մինչև անկախ վերանայման իրականացումը։

• Հրապարակել Հայաստանի հետ ճգնաժամային մոտեցման գաղտնի քաղաքական շրջանակը (Political Framework for a Crisis Approach)։

• Համագործակցել իրավապաշտպան խմբերի հետ, ինչպիսին է «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտորդական առաքելությունը»։

• Հրապարակայնորեն դատապարտել Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները։

• ԵՄ մնացած ֆինանսավորման համար սահմանել նախապայմաններ՝ կախված քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դադարեցումից»,-գրել է  նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930