Skip to main content

Հերթական դատավորն է հրաժարվում կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը քննելուց | Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ռուսական բազան հանելու և այն թուրքականով փոխարինելու պարտավորություն ունի․Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան | Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ | Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան | Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան

Լրահոս

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով: Նաև կսկսվի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին Միլլի Մեջլիսի անդամակցության դադարեցման ընթացակարգ։ Փաստաթուղթն ընթերցել է փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ խորհրդարանը ստիպված է եղել կասեցնել հարաբերությունները Եվրախորհրդարանի կողմից կողմնակալ փաստաթղթերի ընդունման պատճառով, սակայն Եվրախորհրդարանի համապատասխան ջանքերից հետո՝ 2016 թվականի սեպտեմբերին, որոշում էր կայացվել հարաբերությունների վերականգնման մասին։

«Ցավոք, անցած 10 տարիները ցույց տվեցին, որ Եվրոպական խորհրդարանը մտադիր չէ հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ գործունեությունից։ Մեր տարածքային ամբողջականության վերականգնումն էլ ավելի է ակտիվացրել Եվրախորհրդարանի գործողությունները Ադրբեջանի դեմ։ Այս ամենը ցույց է տալիս, թե իրականում ինչ պարամետրերի վրա է հիմնված տվյալ կառույցի գործունեությունը»,- նշել է խոսնակը։

Միլլի Մեջլիսը փաստաթուղթ կընդունի Եվրոպական խորհրդարանի հակաադրբեջանական գործունեության կապակցությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով, որը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930