Skip to main content

Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին | ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ | Տսանյութ․Կիկոսի մահը, Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանի ապագան․ ինչո՞ւ է այս համեմատությունը կարևոր. Մարուքյան | Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է 53 խախտում. «Անկախ դիտորդ» | Իշխանությունների հակաօրինական քայլով մոտ 4000 հոգի զրկվել է ընտրելու իրավունքից. Գևորգյան | Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն | Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության. Մելոյան | Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան

Լրահոս

Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր վարչապետի թեկնածուի անունը չի հնչեցնում

Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր վարչապետի թեկնածուի անունը չի հնչեցնում։

Այս հարցը տալիս են և´ շարքային քաղաքացիները, և´ ԶԼՄ-ները։ Սա, անկասկած, թիվ մեկ հարցն է, որ այս պահին ամենատարբեր կողմերից տրվում է ԲՀԿ ամբողջ թիմին։ Թվում է, թե հարցը տեղին է։ Տրամաբանորեն ԲՀԿ-ն պետք է առաջադրեր վարչապետի թեկնածու։ Բայց Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ դասական տրամաբանությունը կարող է նվազ էֆեկտիվ լինել, քան ոչ ստանդարտ քայլերը։ Այս փուլում վարչապետի թեկնածու չառաջադրելը լրացուցիչ սոլիդություն և ծանրություն է հաղորդում կուսակցությանն ու Ծառուկյանին։

Եթե մի փոքր փորձենք վերլուծել վարչապետ առաջադրել-չառաջադրելու դիլեման, կհասկանանք, որ վարչապետի առաջադրումը այս փուլում ձեռնտու չէ Ծառուկյանին որպես քաղաքական գործչի, և որպես առաջիկա հնարավոր զարգացումներում ծանրակշիռ խոսքի իրական հավակնորդի։ Այս պահին անուն տալը կզրկի նրան առաջիկա զարգացումներում կարևոր գործոն դառնալու հնարավորությունից։

Նախնական տվյալներով՝ընտրություններին մասնակցելու է 19 քաղաքական ուժ և նրանցից շատերը, կարելի է ասել՝ մեծամասնությունը, առաջադրել է վարչապետության սեփական թեկնածուին։

Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը Մարությանին է առաջադրել, «Միասնության թևեր»-ը՝ Արման Թաթոյանին, «ՀԱԿ»-ը՝ Լևոն Զուրաբյանին, «Հանրապետություն» կուսկացությունը՝ Արամ Սարգսյանին և այսպես շարունակ։ Սակայն, վերը նշված ուժերի վարկանիշը ըստ վերջին հարցումների տատանվում է 0․25%-ից 4% միջակայքում։ Այսինքն, լավագույն պարագայում որոշ ուժեր կարող են դժվարությամբ հաղթահարել անցողիկ շեմը, և վարչապետի թեկնածուներ առաջադրելու այս շքերթը, քաղաքական գործընթացը և քարոզարշավը սրանով անլրջանում է։

Գագիկ Ծառուկյանն այս ընտրություններում կատարում է կարևոր գործառույթներ։ ԲՀԿ-ն փորձելու է առավելագույն ձայներ բերել Հայաստանի բոլոր բնակավայրերից, այն սոցիալական խավերից, որոնց նկատմամբ հասանելիություն չունեն հիմնական այլ ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը։ Բերել մեծ թվով քվեներ տարբեր բնակավայրերից և ծառայացնել այդ քվեները նոր իշխանության ձևավորման գործին․ հենց այս կրիտիկական կարևորության գործառույթն է կատարում ԲՀԿ-ն Ծառուկյանի առաջնորդությամբ և առանց այս աշխատանքի հնարավոր չէ կրկնել ոչ «Գյումրի 2» սցենարը, ոչ այլ՝ բոլոր այս պահին դժվար հաշվարկելի սցենարների դեպքում։

Կարճ ասած՝ չշտապելով թեկնածուի անուն ասել, Ծառուկյանը քաղաքական ուժերին և հանրությանը ուղերձ է հղում, որ ճիշտ պահին ճիշտ լուծումները կգտնվեն։

Կարապետ Թունյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031