Skip to main content

Հերթական դատավորն է հրաժարվում կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը քննելուց | Գագիկ Բեգլարյանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ռուսական բազան հանելու և այն թուրքականով փոխարինելու պարտավորություն ունի․Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան | Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ | Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան | Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան

Լրահոս

Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորման մեծ շանսը պայմանավորված է նրանով, որ գործող իշխանությունը չունի որևէ սոցիալական շերտի ընդգծված բացահայտ աջակցությունը․ Վահե Հովհաննիսյան

Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորման մեծ շանսը պայմանավորված է նրանով, որ գործող իշխանությունը չունի որևէ սոցիալական շերտի ընդգծված բացահայտ աջակցությունը։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ինչ կլինի քարոզարշավի վերջում․

Քարոզարշավի առաջին օրը իրավիճակը ճիշտ հասկանալը և դրանից ճիշտ հետևություններ անելը կանխորոշելու է հունիսի 7-ի պատկերը։

1. Զարգացումները պայմանավորվում են ոչ թե ընդդիմության բարձր վարկանիշով, այլ՝ իշխանության ցածր վարկանիշով։ Սա էապես փոխում  է վիճակը, որովհետև ընդդիմության դեմ պայքարի գործիքակազմը չի լուծելու հիմնական խնդիրը, այլ բերելու է նոր սցենարների։

2. Ընդդիմության ճամբարում տեղի է ունեցել ամենաիսկական համախմբումը, որովհետև այն ոչ թե անձերի կամ պաշտոնների մասին է, այլ՝ սկզբունքների։ Հասարակությունը սա ֆիքսել է։

3. Ժողովուրդը, հասարակության բոլոր շերտերը համատարած ուզում են փոփոխություններ։

4. Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը։ Հայաստանի պատմության մեջ սա առաջին անգամ է։ Բացատրությունը մեկն է. իշխանությունը մեծ հաշվով ասելիք չունի, ծրագրային ոչինչ առաջարկելու չունի սեփական ժողովրդին։ Եվ ամեն ինչ անելու է՝ դիմացինների ծրագրային գործելաոճին խոչընդոտելու համար։ Պետք է չներքաշվել այս ծուղակի մեջ։

5. Սպասել «մոլդովական» սցենարին, զգուշանալ «ռումինականից»։ Չի բացառվում, որ իշխանությունը դատարանների միջոցով խոչընդոտի այս կամ այն ուժի մասնակցությանը և (կամ) ընտրությունների արդյունքում պարտվելուց հետո, փորձի չեղարկել դրանք։ Հիշենք, որ նոր ԱԺ-ն իր լիազորություններն անմիջապես չի ստանձնում։ Ուրեմն պետք է պատրաստ լինել նման զարգացումների։

6. Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորման մեծ շանսը պայմանավորված է նրանով, որ գործող իշխանությունը չունի որևէ սոցիալական շերտի ընդգծված բացահայտ աջակցությունը։ Սա նոնսենս է, նման բան չի լինում։ Իշխանությունը պարտվում է բոլոր սոցիալական շերտերում, պարտվում է Երևանում, մյուս քաղաքներում ու նաև գյուղերում։

7. Փաշինյանը նոր արհեստական սոցիալական խավեր է ստեղծել. նա պրեմիալիստների և ինֆոտեռորի տակ գտնվող շերտի ղեկավարն է։ Շատ կարևոր է սա հասկանալը, որ հնարավոր լինի աշխատանքի ճիշտ թիրախներ ընտրել։ Պետք է ճիշտ ձևակերպումներով խոսել պետական համակարգի հետ և համբերատար աշխատել ինֆոտեռորի դեմ։

8. Եվ ամենակարևոր սկզբունքներից մեկը. ազնիվ լինել միմյանց հետ՝ ընդդիմության ներսում, և հասարակության հետ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930