Skip to main content

Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաինյանը ընդգծել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը | Ազատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու մյուսներն են Բաքվի բերդում ու Արմենը՝ Երևանի բերդում. Նաիրա Զոհրաբյան | Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները | Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մաhացել է | ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին | Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով | Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան | Երևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժած | Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները | Ծաղկաձորի ճոպանուղում լույսերն անջատվել են. քաղաքացիները մնացել են օդում | Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել. իրավապաշտպան | Հայաստանից արտահանումը Եվրոպական միություն աճել է 80%-ով. Գևորգ Պապոյան | Խուլիգանության դեպք՝ Արմավիրում․ 17-ամյա տղան բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել | Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ | Կարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ-ում քննարկել Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ԵՏՀ կարգերը

Լրահոս

Անկախ ընտրությունների ելքից՝ Հայաստանը մտնում է միջնաժամկետ լուրջ ճգնաժամի փուլ․ մեզ հրավիրում են ճգնաժամ, և մենք հրավերը, կարծես թե, ընդունում ենք․ Վահե Հովհաննիսյան

Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Անկախ ընտրությունների ելքից՝ Հայաստանը մտնում է միջնաժամկետ լուրջ ճգնաժամի փուլ։ Մեզ հրավիրում են ճգնաժամ, և մենք հրավերը, կարծես թե, ընդունում ենք։

  1. Ընտրությունները, որ պիտի լինեին բացառապես ներհայաստանյան (ինչի տոտալ ընկալումը չմտավ մեր հասարակություն), իշխանության թեթև ձեռքով վերածվեցին միջազգային ընտրությունների։
  2. Չորս կողմը լարվածության՝ Իրանում նոր պատերազմի աճող հավանականության ու այլ ահռելի ռիսկերի պայմաններում մեզ անհրաժեշտ էին ներքին համերաշխության և զսպվածության , նույնիսկ իրար հետ աշխատելու ուղղակի կամ անուղղակի խողովակներ ու կանոններ։ Այդ հնարավորությունը տապալեց իշխանությունը իր ագրեսիվ պահվածքով։ Ստացանք՝ պառակտված, գերտոքսիկ հասարակություն։

Աշխարհը մտնում է տնտեսական լուրջ ճգնաժամի փուլ՝ էներգակիրների գնի աճի և պարարտանյութերի համաշխարհային զգալի դեֆեցիտի ու թանկացման, ամենուր սպասվում են լուրջ խնդիրներ։

Այս պայմաններում մենք մեզ դրել ենք միջազգային ընտրության առաջ, որը չպետք է լիներ։ ԵԱՏՄ, թե ԵՄ ընտրություն չպետք է լիներ, չէր կարելի դրան հասցնել։ Կա աշխարհագրություն՝ որպես փաստ։ Մեր տնտեսությունը մեծապես օգտվում է ԵԱՏՄ հնարավորություններից։ Մենք որպես քրիստոնյա ազգ, մշակութային ահռելի ժառանգությամբ և արևմտյան մեծ սփյուռքով, իհարկե, պետք է ձգտենք Եվրոպական ստանդարտներին, ինստիտուցիոնալ եվրոպական մոդելին։ Դրա համար կար կարևոր ժառանգություն՝ ԵԱՏՄ անդամակցության և SEPA-ի տեսքով։ Մնում էր պետական մտածողություն ունենալ ու զարգացնել ժառանգությունը։

Իսկ հիմա սպասվում է լուրջ ճգնաժամ։

Ո՞վ ենք մենք. դեպի սեփական ճգնաժամը հաստատակամ քայլերով գնացող հասարակություն։ Ահռելի ջանքերով պետք է վերականգնել  ներքին համերաշխությունը և Հայաստանը հանել միջազգային առճակատումներից։ Շատ դժվար է լինելու։ Իսկ ներքին տոքսիկ մթնոլորտը ընդհանրապես որևէ դրական զարգացման ամենամեծ խոչընդոտն է։ Էս ի՞նչ արեցինք, ո՞նց ենք սրա տակից դուրս գալու։ Բոլոր ճամբարներում պետք է լինեն լուրջ մարդիկ՝ դադարեցնելու ներազգային տոքսիկոզը, նախընտրական դատարկախոսությունը։ Մենք ունենք ռեալ տարածաշրջան, ռեալ պետություն, ռեալ ու լրջագույն ռիսկեր և դրանցից խուսափելու ռեալ հնարավորություններ։ Իսկ ինչո՞վ ենք զբաղված մենք։

Նման աղմուկի մեջ մենք արդեն կորցրինք Արցախը. հիմա նույն հրեշավոր աղմուկն է, որի բերած հեռանկարից բոլոր նորմալ մարդիկ պիտի վախենան և գործեն»,-գրել է  նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031