Skip to main content

Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները | Պաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | «Գողական ես, այ տղա, թե՞ խուժան». Բագրատ Սրբազանի դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց | Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում է արվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ թուրք լրագրողին | Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո | Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը | ՀՀ ՊՆ ՌՈ Շիրակի կայազորի աշխատակիցները բերման են ենթարկել քաղաքացիական անձի, լրագրողի և պարտադրել կատարել իր կամքին հակառակ գործողություններ․ Կարապետ Պողոսյան | Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ | Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում | Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար | Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբnւսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը. Զուրաբյան | Մասիսում 35-ամյա տղամարդը բնակարանից գnղացել է կենցաղային էլեկտրական սարքեր

Լրահոս

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին պաշտոնապես բաշխեց Ազգային ժողովի մանդատները, ինչով ավարտվեց ընտրական գործընթացի կարևորագույն փուլերից մեկը։ Ըստ պաշտոնական արդյունքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը, ինչի հետևանքով կուսակցության օգտին տրված շուրջ 60 հազար քվեները չեն փաստացի գողացվեցին։

Այսպիսով, 9-րդ գումարման Ազգային ժողովը նախատեսվում է գումարել իր առաջին նիստը օգոստոսի 2-ին, և խորհրդարանը կսկսի աշխատանքն արդեն նոր քաղաքական կազմով։

Սակայն քաղաքական զարգացումներին զուգահեռ ուշագրավ է նաև միջազգային արձագանքի պատկերը։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հրապարակային շնորհավորական ուղերձ չեն հղել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ընտրություններից հետո հայտարարել էր, որ Մոսկվան սպասում է պաշտոնական վերջնական արդյունքներին, և միայն հետո կորոշվի՝ կլինի՞ շնորհավորանք, թե՞ ոչ։ Պաշտոնական արդյունքները կան, ՍԴ որոշումը կա, ԿԸՀ-ի վերջնական որոշումը կա, բայց ՌԴ նախագահի շնորհավորանքը՝ ոչ։

Թեև նման հանգամանքը չի կարող ինքնին մեկնաբանվել որպես ընտրությունների չճանաչում, բայց, ամեն դեպքում, դիվանագիտական կարևորագույն ժեստ է սա, հատկապես հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում Ռուսաստանի և Չինաստանի դերակատարությունը։ Սովորաբար նման մակարդակի շնորհավորանքները դիտարկվում են ոչ միայն որպես արարողակարգային անհրաժեշտություն, այլև որպես քաղաքական ազդակ՝ երկկողմ հարաբերությունների համատեքստում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև