Skip to main content

«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան | Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանի մահը հնարավոր էր կանխել, ինչը չարվեց. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանը նահատակ պայքարի նահատակ դարձավ. Ֆարմանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանն առողջ էր, տարան բանտ ու հասցրեցին մահվան․ Յոլյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանի դեմ սևացման արշավ էր, իր ազդեցությունն ունեցավ․ Աբրահամյան | Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը | ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել մաքսանենգության մեջ կասկածվող Իրանի քաղաքացու փախուստի վերաբերյալ | Մահացել է գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը. «Արարատը» ցավակցել է ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին | ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ | Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանով | 85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը | Ծանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ-ի շենքից փախել է | Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան | Ադրբեջանը կարող է ջրային ռեսուրսների հարցը Հայաստանին պայմաններ թելադրելու նոր ուղղություն դարձնել. քաղաքագետ

Լրահոս

ՍԱՏՄ-ն մշտապես վերահսկողական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում արտադրվող կաթնամթերքի բոլոր արտադրամասերում

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում արտադրվող կաթնամթերքի բոլոր արտադրամասերում։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կասեցվում է տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, իսկ վտանգավոր խմբաքանակները հանվում են շրջանառությունից և ոչնչացվում։

Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի, և ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից ս․թ․ հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքերը թեև ռուսական կողմը դեռևս չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հի մնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել:

Ըստ ներկայացված փաստաթղթերի, արտադրության մեջ օգտագործվող հումքն անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ:

Տեսչական մարմինը հետևողական է, որպեսզի սննդամթերքի արտադրության ողջ շղթան համապատասխանի սննդամթերքի անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված պահանջներին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև