Skip to main content

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին հարցաքննության | Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան | Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր | Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ. Աբրահամյան | «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում | ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ» | Գուրգեն Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ» | Կտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը․ «Մայր Հայաստան» շարժում | Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունել | ԿԸՀ-ն պատգամավոր է գրանցել «Հայաստան» դաշինքի ցուցակի 12 թեկնածուի | Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև | Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել | ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել | Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Լրահոս

Բոլոր խնդիրների վերաբերյալ շարունակելու ենք բարձրաձայնել և պահանջել դրանց ամբողջական ուսումնասիրությունն ու շտկումը․ Տոնոյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին։

Տոնոյանը գրել է․

«Արձագանքելով Վահագն Ալեքսանյանի այն հայտարարությանը, թե իմ կողմից հրապարակված փաստաթղթերից հետո որոշ ընտրատարածքներում ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները, հարկ եմ համարում նշել հետևյալը.

նախ՝ մեր խնդիրը երբեք չի եղել պարզել, թե մեր հրապարակած փաստերի արդյունքում ում ձայները կավելանան կամ կպակասեն։ Մեզ համար առաջնայինը յուրաքանչյուր ընտրողի քվեի ճշգրիտ հաշվառումն ու նրա վստահության պաշտպանությունն է։

Յուրաքանչյուր քաղաքացու ձայն արժեք ունի, և մենք պարտավոր ենք հետևողական լինել, որպեսզի որևէ քվե չկորչի, չանտեսվի կամ չխեղաթյուրվի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի օգտին է այն տրված եղել։ Այդ իսկ պատճառով տեխնիկական կամ այլ պատճառներով առաջացած բոլոր խնդիրների վերաբերյալ մենք շարունակելու ենք բարձրաձայնել և պահանջել դրանց ամբողջական ուսումնասիրությունն ու շտկումը։

Իրականում, նույնիսկ միայն մեկ ընտրատարածքում արձանագրված այս բացթողումը բավարար էր, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստանար այն լրացուցիչ քվեները, որոնք անհրաժեշտ էին 4 տոկոսանոց ընտրական շեմը հաղթահարելու համար։ Սակայն մեր կողմից բացահայտված խնդիրները չեն սահմանափակվում միայն այդ մեկ դեպքով։ Բազմաթիվ այլ ընտրատարածքներում ևս արձանագրվել են տարբեր բնույթի բացթողումներ և խախտումներ, որոնց վերաբերյալ փաստերը շարունակաբար հավաքագրվում և ուսումնասիրվում են»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031