NewDay.am լրատվական կայքի հիմնադիր Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Որևէ մեկը թող չփորձի ժողովրդին հիմարի տեղ դնել: Հիշողության թարմացում՝ 2021 թ-ին «Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ Թե ինչ եղավ հետո բոլորս գիտենք. հասանք 2026: Նույնն է, թե հիմա Նիկոլին եք դիմում արդյունքները չեղարկելու համար: Մի հավասարվեք ՔՊ-ին, դուք էլ մի տրորեք մեր ու ձեր արժանապատվությունը:


















































