Skip to main content

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովուրդը ՔՊ-ին չի ներելու ՀՀ-ի մի մասը հանձնելու, զոհերի և օկուպացված տարածքների համար. Միրզոյան | Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները | ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա | Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում, և ես վստահ եմ, որ այդ խաղաղությունը կայուն կլինի. Ալիև | Հայաստանը միտումնավոր մզկիթներում անասուններ, խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավnրելու, նվաuտացնելու համար. Ալիև | Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առուշ Առուշանյանի և ՔՊ-ի ձևավորած դաշինքը արդար է, հին ձևերով կուսակցական դառնալուց զերծ մնացինք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիշում եմ՝ Նազելի Բաղդասարյանի հիացական հայացքները՝ ուղղված Վարդան Ղուկասյանին. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կհանդիպենք Արցախի պետնախարարին.արցախահայությունը պետք է այստեղ ունենա կազմակերպվածություն.Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրու ընտրություններում ես չեմ պարտվել. հարգված սպորտսմենի ընտանիքից եք, գիտեք. Սարիկ Մինասյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկեք հասկանանք՝ այսօրվա դրությամբ կրիմինալ կոչվածից ի՞նչ կա․ Մխիթարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնացե՛ք VAR համակարգով նայեք, կտեսնեք, որ ճիշտ էր. ժպտում է նա, ով վերջում է ժպտում. Դավիթ Ղազինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրանաշենի հարցով ի՞նչ քննարկում օրինակ. Նարեկ Կարապետյանը՝ Արմեն Աշոտյանի առաջարկի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկապես Փաշինյանի արձանները ոսկուց չեն, էժան հումքից են, հեշտ են վանդալիզմի ենթարկվում. Ղազարյան

Լրահոս

Զինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի

Քարոզարշավի ամբողջ ընթացքում, եւ բուն քվեարկության օրը իշխող ուժի կողմից բազմաթիվ խախտումներ արձանագրած՝ NEWS.am–ի լրագրող Նարեկ Խաչատրյանը ընտրության հենց հաջորդ օրը վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել։

Զուգադիպություն է, սա թե ոչ՝ դժվար չէ կռահել ընդամենը մի քանի փաստ համադրելով։

Նարեկ Խաչատրյանը ակտիվ լուսաբանել է ՔՊ–ի քարոզարշավի ընթացքը, արձանագրել բազմաթիվ խախտումներ։ Վերջին նման բացահայտումը քվեարկության օրն էր Սոթքում, որտեղ նա նկարահանել էր ընտրատեղամասում հարյուրավոր զինծառայողների կուտակումը քվեարկության ավարտից րոպեներ առաջ, ինչպես նաեւ զինծառայողների հետ ընտրատեղամաս մտած ու նրանցից ոչ մի կերպ չհեռացող քաղաքացիական հագուստով անձանց, ովքեր չունեին որեւէ կարգավիճակ, որը նրանց թույլ կտար այդ պահին գտնվել ընտրատեղամասում։ Լրագրողի հարցադրումներին, թե ովքեր են այդ անձինք եւ ինչու զինծառայողների քվեարկության ժամանակ նրանք դուրս չեն հրավիրվում ընտրատեղամասի տարածքից, հանձնաժողովի նախագահը պնդում էր, թե նրանց չի ճանաչում, թեեւ համբուրելով բարեւել էր նրանցից մեկին, հետո էլ պատճառաբանել, թե միջանցքը ընտրատեղամասի տարածքը չէ, թեեւ միայն լրագրողի դիտարկումից հետո էին նրանք հեռացել քվեարկության սրահից, բայց շարունակում էին մնալ ընտրատեղամասի տարածքում՝ շարքով կանգնած զինվորների կողքին, որոնք դեռ նոր պետք է մտնեին քվեարկության։

Այս տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց, երբ լրագրողը Գեղարքունիքի մեկ այլ ընտրատեղամասից ուղիղ եթեր էր հեռարձակում ձայների հաշվարկի ընթացքը, NEWS.am–ը հեռախոսազանգ ստացավ Պաշտպանության նախարարությունից, թե իրենց սպա է զանգահարել Սոթքի ընտրատեղամասից ու բողոքել, իբր NEWS.am–ի լրագրողը «խոչընդոտում է հանձնաժողովի նախագահի աշխատանքը»։  Ինչպես են հանձնաժողովի նախագահին ուղղված լրագրողի հիմնավորված հարցադրումները «խոչընդոտել  նրա աշխատանքը», տարակուսելի են, ավելին՝ տարօրինակ է, որ հանձնաժողովի նախագահի խնդրով դիմում են ոչ թե ԿԸՀ–ին, կամ ոստիկանությանը, այլ Պաշտպանության նախարարությանը։

Զուգադիպությո՞ւն է արդյոք. այս զանգից  հաշված ժամեր անց Նարեկ Խաչատրյանին զանգահարում են եւ հրավիրում Զինկոմիսարիատ։ Ներկայանալուց հետո լրագրողը առաջիկա 25–օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստանում։

Նարեկ Խաչատրյանը առաջին լրագրողն է եղել, որը բացահայտել է այս քարոզարշավին օրենքի խախտմամբ ուսումնական հաստատությունների լայն ներգրավումը իշխող ուժի կողմից։  Արագածոտնի մարզում ՔՊ քարոզարշավի ժամանակ նա նկարահանել էր, թե ինչպես են մարզի մի քանի համայնքների դպրոցներ դադարեցրել դասերը եւ կազմակերպված ձեւով՝ ուսուցիչներով, աշխատակիցներով ու աշակերտներով գնացել իշխող ուժի նախընտրական հավաքին մասնակցելու։ Հենց Նարեկի տեսախցիկին նայելով այս ամենի մասին պատմող ուսուցիչների՝ մեծ աղմուկ բարձրացրած կադրերն էին, որ ստիպեցին իշխանությանը հայտարարել, թե չորս դպրոցների տնօրեններ ազատման դիմումներ են գրել։ Միայն այս որոշումը ցույց է տալիս, թե որքան ծանրակշիռ են եղել վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ լրագրողի ներկայացրած փաստերը։

Ըստ էության, հենց այս պահից էլ լրագրողը հայտնվել էր իշխանությունների տեսադաշտում։

Նարեկ Խաչատրյանը, որը պատշաճ կարգով անցել է իր ժամկետային զինվորական ծառայությունը, եւ միշտ պատրաստ է կատարել իր պարտքը հայրենիքի առջեւ, իհարկե, կմասնակցի վարժական հավաքին, ինչպես ծանուցվել է։

Ավելին՝ NEWS.am–ի մեկ այլ աշխատակից հենց հիմա էլ մասնակցում է վարժական հավաքին։

Մեր խմբագրություն այցելած ցանկացած մարդ տեսել է հիշատակի ու փառքի անկյունը՝ նվիրված 44–օրյա պատերազմին հերոսաբար կռված եւ Շուշիում զոհված մեր երիտասարդ օպերատորի՝ Վահե Կարապետյանի հիշատակին, որը նոր էր ավարտել ժամկետային ծառայությունը, երբ սկսվեց պատերազմը, սակայն հրաժարվեց օգտվել որպես լրատվականի աշխատող՝ ռազմաճակատ չմեկնելու հնարավորությունից, գնաց կատարելու իր պարտքը։

Մենք Վահեին հպարտությամբ պատերազմ ճանապարհեցինք, որովհետեւ մեր խմբագրությունում այդպես է՝ բանակը եւ զինվորը բարձրագույն արժեք են։

Բայց մարտունակ, բարձր բարոյահոգեբանական մթնոլորտով  բանակ ունենալու համար նույնիսկ հազար նման խմբագրությունը բավարար չէ։ Դա Պաշտպանության նախարարության խնդիրն է, որը պետք է բանակում ծառայությունը, այդ թվում վարժական հավաքին  մասնակցելը դարձնի հպարտության, այլ իրենց խախտումները բացահայտողներին պատժելու միջոց։  Խնդիրը ոչ թե կոնկրետ անձն է, այլ շատ ավելի մեծ է ու մտահոգիչ։ Ի՞նչ բանակ է այսօր կառուցում իշխանությունը՝ ծառայությունը օգտագործելով որպես մահակ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930