Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Մհեր Գրիգորյանը և Յոհաննես Լուխներն անդրադարձել են միգրացիայի կառավարման համակարգի կատարելագործմանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես եմ որոշում, թե ում հարցերին պատասխանեմ. Բաբկեն Թունյանը՝ Էդգար Ղազարյանին | Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ | Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 30-ին | Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից ոչ հեռու. զգացվել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում | Ռազմատրանuպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումը կարող է վկայել հնարավոր էuկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի նախապատրաստական աշխատանքների մասին. Արտակ Զաքարյան | Ադրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի. Տիգրան Աբրահամյան | Կալանավորման երկրորդ ժամկետից հետո տեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը | Դիմել եմ Գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քր․ վարույթ․ Արամ Սարգսյան | ՀՅԴ գործիչները Մոսկվայում հանդիպել են «Միասնական Ռուսաստան» և «Արդար Ռուսաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ | Ռուբեն Ռուբինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները | Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը | 76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ախր ինչի մեր տարածք մտած ադրբեջանցիներին ջարդուփշուր չեք անում . Անի Գևորգյանը՝ Փաշինյանին

Լրահոս

Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ Հայաստանում լրջագույն քննարկումների տեղիք տվեց միջազգային մի հետազոտություն (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) համաձայն), որի՝ մեր երկրում 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, փաստում է վերջին հետազոտությունը։ Ըստ աղբյուրի՝ հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան։ Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։

Իհարկե, Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ինչ-որ բացատրություն տվեց ձախողումների ու սովորական դարձած ոճով «ապացուցեց», որ ինքն այդքան էլ մեղավոր չէ, սակայն միջոցառումներից-միջոցառում շտապող նախարարը կարծես թե անհաղորդ է հայ դպրոցում արատավոր դարձած ու ուսուցիչների կողմից անդադար բարձրաձայնվող մի երևույթի մասին, երբ թվային հարթակներում հայ աշակերտներն այնքան են օգտագործել լատինական այբուբենը, որ ձեռագիր տեքստերում արդեն համատարած դրա հետևանքով առաջացող կոպտագույն ուղղագրական սխալներ են անում։

«Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած մանկավարժները պնդում են, որ Ժաննա Անդրեասյանի գործունեության կամ անգործության հետևանքով արդեն վտանգված են հայկական տառերը, շատ երեխաներ սկսել են համարել, որ լատինական տառերով հեշտ է շփումը ու հայոց այբուբենը շատ բարդ է։

Մեր այն հարցին՝ կա արդյոք նախարարությունից որոշակի ծրագիր, կամ դպրոցներին ուղղված մեթոդական ձեռնարկ կա՞, որ գոնե խոսեն աշակերտների հետ այս թեմայով, մեզ բացասական պատասխան տվեցին։

Երևանի դպրոցներից մեկում հայոց լեզու դասավանդող մանկավարժներից մեկը մեզ ասաց, որ թղթի վրա գրված հասարակ գրառումներ արդեն կարելի է տեսնել լատինական տառերով, ինչը նախկինում չկար։

Ստացվում է՝ ՔՊ-ական նախարարն իր անգործության հետևանքով մի օր էլ ստիպված է լինելու բացատրել, որ հայ երիտասարդությունը չի գրում մեսրոպատառ, կամ թերևս հեռու չէ այն օրը, որ սկսեն խոսել Մեսրոպ Մաշտոցի «նախկին» լինելու մասին։

Հ․Գ․ աշխարհում շուրջ երկու տասնյակ այբուբեն կա, որից մեկը մերն է։

Հ․Գ․ 2․ Պետական մարմիններն են բջջային օպերատորների միջոցով լատինատառ նամակներ տարածում՝ թքած ունենալով օրենսդրության վրա։

Հ․Գ․ 3․ Վիճակը մոտ է օրհասականին, ինչի մասին կարող ենք դատել սոցցանցերից, և միակ մխիթարանքն առանձին կրթօջախներում այս հարցին խիստ հետևող մանկավարժական ու վարչական անձնակազմի առկայությունն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև