Skip to main content

Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Մհեր Գրիգորյանը և Յոհաննես Լուխներն անդրադարձել են միգրացիայի կառավարման համակարգի կատարելագործմանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես եմ որոշում, թե ում հարցերին պատասխանեմ. Բաբկեն Թունյանը՝ Էդգար Ղազարյանին | Վարդապետյանը պետք է Մխիթար Գոշ շքանշանին ներկայացնի այն դատախազին, ով քրեական հետապնդում չի իրականացնի աթոռ շպրտողի նկատմամբ | Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 30-ին | Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից ոչ հեռու. զգացվել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում

Լրահոս

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը

Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը, ինչպես նաև հաստատել ընդհանուր դիրքորոշումը հակամարտությունների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, քաղաքական-դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ Բաքվում երկու երկրների ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի ընդլայնված հանդիպման արդյունքներով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նախարարները քննարկել են վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված գործնական քայլերը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձությունների, նոր աշխարհաքաղաքական իրողությունների և շարունակվող հակամարտությունների շուրջ։

«Նախարարները հաստատել են ընդհանուր համոզմունքն առ այն, որ հակամարտությունները և ռազմական դիմակայությունները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախարարները նաև նշել են եռակողմ և քառակողմ ձևաչափերի՝ ներառյալ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա և Ադրբեջան-Ուզբեկստան-Թուրքիա ձևաչափերի ներդրումը տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, տնտեսական զարգացման և տրանսպորտային փոխկապակցվածության գործում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև